Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
27.09.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Եթե դու մոտիվացված ես նոր գիտելիքներ ստանալու, մասնագիտական աճ գրանցելու և լավագույն թիմում աշխատելու, ապա կարող ես միանալ մեր թիմին, մենք սպասում ենք քեզ։

ՎԻԷԼՎԻ Սենթր ՍՊԸ առաջարկում է թափուր հաստիք՝ Հաշվապահ/հաշվետարների իր թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Կազմակերպության վաճառքների հետ կապված հարկային հաշիվների, հաշվարկային փաստաթղթերի ստեղծում, ձևակերպում ծրագրային բազաներում, իր աշխատանքի հետ կապված հաշվետվությունների ներկայացում անհրաժեշտ ստորաբաժանումներին,
  • Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում
  • E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում
  • Բանկային Գործարքների հաշվառում
  • Այլ հաշվապահական գործառույթներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ հարակից մասնագիտությունների գծով
  • Հարկային և/կամ աշխատանքային օրենսգրքերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • ՀԾ 7 և E-invoicing ծրագրերի իմացություն
  • MS Office փաթեթի (Exel, Word) գերազանց իմացություն
  • Հայերեն լեզվով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, ռուսերեն և անգլերեն լեզվի բավարար իմացություն
  • Վարորդական վկայականի առկայություն
  • Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • Գերազանց միջանձնային հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ 6օրյա։

Առանց նկար ռեզյումեները ՉԵՆ դիտարվելու։

Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 69/5
address
Աշխատակիցների քանակ
151-500

«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, կահույքի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ: Ընկերությունը հանդիսանում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական գործընկեր, ինչպիսիք են Samsung-ը, Sony-ն, Hisense-ը, Toshiba-ն, Philips-ը և մի շարք այլ համաշխարհային ապրանքանիշեր:«ՎԻԷԼՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրման օրվանից անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը:
Զբաղեցնելով առաջատար տեղ հայկական շուկայում՝ «ՎԻԷԼՎԻ Սենթրը» աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում