Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
05.09.2026

Նկարագրություն

Հաշվապահական ընկերությանն անհրաժեշտ է հաշվապահ։

Պարտականություններ

  • Գլխավոր հաշվապահի վերահսկողությամբ իրականացնել հաճախորդ ընկերությունների հաշվապահական և հարկային հաշվառումը,
  • Հաշիվների դուրսգրում taxservice համակարգի միջոցով, ստացված և դուրս գրված հաշիվների մուտքագրում հաշվապահական ծրագիր,
  • Բանկային քաղվածքի մուտքագրում հաշվապահական ծրագիր,
  • ԵՏՄ և 3-րդ երկրից ներմուծումների ձևակերպում, մաքսային վիճակագրական ձևի լրացում,
  • Աշխատավարձի հաշվարկ,
  • Գլխավոր հաշվապահի այլ հանձնարարությունների իրականացում՝ կապված ընթացիկ աշխատանքի հետ։

Պահանջներ

  • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության պրակտիկ կիրառման հմտություն,
  • Առնվազն 1֊2 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է հաշվապահական ընկերությունում,
  • Ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է,
  • 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Անձնական աճի կարևորում, ճշտապահություն, ազնվություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկը` երկուշաբթիից ուրբաթ։
  • Աշխատանքային ժամերը` 09։00֊18։00։
  • Գրասենյակը գտնվում է Կենտրոն, Բրյուսով 165 հասցեում։
  • Աշխատավարձը 150 000 դրամ։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց հայերեն ինքնակենսագրականը ստորև նշված էլ. փոստի հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
Բրյուսովի փողոց 165
address
Աշխատակիցների քանակ
1-15

«ՄայնդՕն Ըքաունթինգ» ընկերությունը հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություն է, որի նպատակն է ապահովել նորաստեղծ և գործող բիզնեսի գործունեության ճշգրիտ ընթացքը։ Ընկերությունը մասնագիտացված է ՀՀ-ում առկա տարբեր ոլորտներում գործող իրավաբանական անձանց ծառայությունների մատուցմամբ, ինչպիսիք են՝ շինարարություն, արտադրություն, առևտուր, հանքարդյունաբերություն, տարատեսակ ծառայությունների մատուցում։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում