Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 14.07.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Նյու Սքայ Գրուպ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում հաշվապահների

Պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման վարում
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
  • Բանկային գործառնությունների ձևակերպում
  • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում, ստացած հաշիվների քաղվածքների մուտքագրում ծրագրային բազա
  • Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
  • Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
  • Համափատասխան մասնագիտական աշխատանքային փորձ նվազագույնը մեկ տարի
  • ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
  • ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
  • MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի իմացություն
  • 1C հաշվապահական ծրագրի իմացություն
  • e-invoicing համակարգչային հավելվածի գերազանց տիրապետում
  • Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից-շաբաթ

Աշխատանքային ժամեր՝ 09։00-18։00,շաբաթ օրը՝ 09։00-14։00

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում