Հաշվապահ
Էյջ Դի Քոնսալթ ՍՊԸ
Նկարագրություն
Էյջ Դի Քոնսալթ ՍՊԸ-ն փնտրում է հաշվապահների իր թիմը համալրելու նպատակով: Աշխատանքը իրականացվելու է ընկերության գործունեության հասցեում:
Հասցե՝ Հայաստան, Երևան, Տիչինայի փ 29/4։
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում, հաշվապահական հաշվառման վարումը, հարկային հաշվետվությունների ժամանակին կազմումը և ներկայացումը,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Արտադրանքի հաշվառում,
- Պահեստի հաշվառում,
- Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ),
- Վիճակագրական հաշվետվությունների պատրաստում,
- Ստացված հաշիվների ձևակերպում,
- աշխատակիցների աշխատավարձի հաշվառում ըստ հարկային և աշխատանքային օրենսդրության,
- Հաշվապահական փաստաթղթերի շրջանառության կազմակերպում և վարում,
- Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում,
- Ղեկավարի կողմից իր անմիջական պարտականություններին վերաբերվող այլ հանձնարարականների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- ՀՀ Հարկային և ՀՀ Աշխատանքային օրենսդրության իմացություն
- Առնվազն 1-3 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
- ՀԾ-Հաշվապահ ծրագրի և MS Office ծրագրերի իմացություն
- Մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն
- Պատասխանատության բարձր զգացում
- Թիմում աշխատելու և հաղորդակցվելու բարձր հմտություններ
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա,
- Դրույք` Լրիվ դրույք
Էյջ Դի Քոնսալթ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականի ապրիլի 1-ին միակ հիմնադիր մասնակցի ՝ Դավիթ Լևոնի Հովակիմյանի կողմից։ Ընկերությունը մատուցում է հաշվապահական, ֆինանսական, բիզնեսի կառավարման խորհրդատվական ծառայություններ։
Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակում տրամադրվում է նաև
բիզնեսին առընչվող համալիր իրավական կարգավորումների մասին խորհրդատվություն։
Կազմակերպության աշխատանքային թիմում ներգրավված են բարձր մասնագիտական գիտելիքներով զինված աշխատողներ, որոնք յուրաքանչյուր հաճախորդի համար առաջարկում են անհատական հաշվառման մոտեցումները, որի շնորհիվ բիզնեսը դառնում է միաժամանակ և շահութաբեր, և իրավական տեսանկյունից պաշտպանված։