Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
13.04.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Եթե դու մոտիվացված ես նոր գիտելիքներ ստանալու, մասնագիտական աճ գրանցելու և լավագույն թիմում աշխատելու, ապա կարող ես միանալ մեր թիմին, մենք սպասում ենք քեզ

«Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների, ինչպես նաև փորձառու հաշվապահների վերահսկողության տակ աշխատելու նպատակով՝ հաշվապահական գիտելիքներով սկսնակ հաշվապահների։ Հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառման պարտականությունների ամբողջ շարքի համար:

Պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման վարում
  • Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
  • Բանկային գործառնությունների ձևակերպում
  • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
  • Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
  • Եկամուտների, ծախսերի հաշվառում
  • Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում
  • Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
  • Համափատասխան մասնագիտական աշխատանքային փորձ
  • Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
  • ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
  • MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի իմացություն
  • Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերենի լեզուների լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Ի՞նչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝

• Կայուն աշխատանք

• Մրցակցային աշխատավարձ

• Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր

• Անվճար LUNCH

• Կորպորատիվ միջոցառումներ

• Ուսանողներին ընձեռում է հնարավորություն համատեղելու աշխատանքն ու դասընթացները

• Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները

• Փորձառու թիմ ղեկավարներ, ովքեր մանրակրկիտ աշխատանք են տանում յուրաքանչյուր սկսնակ աշխատողի հետ

• Մշակվում է կորպորատիվ փոխհատուցման պլան։

Ընկերությունն աշխատում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00 - 18։00։

Գրասենյակի հասցեն՝ Փոքր կենտրոն, Իսրայելյան 37, 1/1։

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք․Երևան, Փոքր կենտրոն, Իսրայելյան 37, 1/1
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
37411408608

Թի Ըքաունթը Հայաստանի առաջատար հաշվապահական խորհրդատվական ընկերություններից է: Մենք առաջարկում ենք հայկական և արտասահմանյան կապիտալ ունեցող ընկերություններին, նրանց դուստր ձեռնարկություններին և ներկայացուցչություններին՝ անկախ գործունեության ոլորտից և կազմակերպաիրավական ձևից, ժամանակի պահանջներին համապատասխանող հաշվապահական, իրավաբանական, աշխատավարձի հաշվարկի և կադրային գործավարության, ներքին աուդիտի, հաշվապահական հաշվառման վերականգնման, հարկային ստուգումների ուղեկցման և խորհրդատվական ծառայություններ։ Թի Ըքաունթի հաշվապահական ծառայությունները ներառում են ամբողջական սպասարկում ՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համաձայն (IFRS):

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում