
Հաշվապահ
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա ՍՊԸ
Նկարագրություն
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան աշխատանքի է հրավիրում Հաշվապահի։
Պարտականություններ
- Իրականացնել բանկային մուտքերն ու ելքերը
- Կազմել ամենօրյա առհաշիվ հաշվետվություններ
- Կազմել և դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր
- Վերահսկել ընթացիկ դրամական հոսքերը
- Ձևակերպել և վարել աշխատակազմին առնչվող ծախսերը
- Իրականացնել հաշվապահությանն առնչվող փաստաթղթերի վարում և արխիվացում
- Վարել հարկային հաշիվներ և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ
- Ըստ անհրաժեշտության տրամադրել ֆինանասական/հաշվապահական տարաբնույթ հաշվետվություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության և ֆինանսների բնագավառում
- 1-3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- ՀԾ Ձեռնարկության իմացություն և ծրագրով աշխատելու փորձ
- MS Office-ի իմացություն, մասնավորապես Excel-ի լավ իմացություն
- ԵՏՄ հաշվետվություններ կազմելու փորձ
- Ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հարկային օրենսդրության իմացություն և հետևողականություն օրենքերի փոփոխություններին
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ 09։00 - 18։00, 1 ժամ ընդմիջում
Աշխատավայր՝ Շենգավիթ, Սմբատ Զորավարի 11/3 (Երևան տոնավաճառի չինական մասնաշենք)
Վերոնշյալ պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք ուղարկել Ձեր CV-ն նշված էլեկտրոնային հասցեին։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2021թ։ Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղյա զարդերի արտադրությամբ և վաճառքով։ Ներդրվել են մինչև այժմ ՀՀ-ում կիրառություն չունեցող առաջավոր տեխնոլոգիական ցիկլեր, մասնավորապես ռոդիումի սուլֆատի սինթեզը, որը թույլ է տալիս արտադրել բարձրակարգ ոսկերչական իրեր։ Տարածաշրջանի համար բացառիկ տեխնոլոգիաները, ինչպիսիք են Fasti, Sisma, Steel 1 և այլ հայտնի իտալական հաստոցները, նպաստում են որակյալ զարդերի արտադրությանը՝ դրանով նվազեցնելով ներմուծման ծավալները և ավելացնելով ու զարգացնելով հայկական արտադրանքը։ Ընկերության պրոդուկտը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Մեծ Բրիտանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ընկերությունը մեծ ներդրում է ունեցել նաև մարդկային կապիտալի զարգացման մեջ․ մինչ օրս ստեղծել է առավել քան 160 աշխատատեղ, և դեռ սպասվում են համալրումներ։ Ֆաբրիկան բացի աշխատատեղեր ստեղծելուց ապահովում է իր մասնագետների բարձրակարգ վերապատրաստումը եվրոպական առաջատար երկրներում։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան պլանավորում է ընդլայնել իր գործունեությունը ինչպես արտասահմանյան մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։