Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 25.02.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

<<Դեֆանս Հաուզինգ Ինվեստ>> ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում հաշվապահի:

Պարտականություններ

  • Կատարել հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ` կապված տնտեսական գործառնությունների հետ` ամբողջությամբ կամ մասնակի ուղղություններով հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների, ֆինատնտեսական գործունեության արդյունքների հաշվարկների, ապրանքների արտադրության և իրացման հետ կապված ծախսերը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների և այլ հաշվառումների:
  • Իրականացնել հաշվառման կոնկրետ ուղղություններին համապատասխան սկզբնական փաստաթղթերի ընդունումն ու հսկողությունը, ինչպես նաև դրանց հերթական հաշվառումը:
  • Կազմել ապրանքների ինքնարժեքի հաշվարկաման հաշվետվություն, բացահայտել ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները, առաջարկություն պատրաստել դրանց կանխման համար:
  • Հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների հիման վրա մասնակցել կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության տնտեսական վերլուծության անցկացմանը` ներտնտեսական պաշարների բացահայտման, փաստաթղթաշրջանառության կատարելագործման հետ կապված միջոցառումներին
  • Հաշվապահական հաշիվներում արտացոլել հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների շարժի հետ կապված բոլոր գործարքները
  • Հաշվապահական հաշվետվություններ կազմելու համար պատրաստել հաշվապահական փաստաթղթեր, ապահովել դրանց պահպանումը, ձևակերպել սահմանված կարգին համապատասխան արխիվացնելու համար:
  • Իրականացնել հաշվապահական տեղեկատվության տվյալների բազային ձևավորման, անցկացման և պահպանման հետ կապված աշխատանքներ, փոփոխություններ մտցնել տեղեկատվական և նորմատիվային տեղեկություններում, որոնք օգտագործվում են տվյալների մշակման ժամանակ:
  • Աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու համար մեծամասամբ գտնվել շինարարական աշխատանքների կատարման տարածքի գրասենյակում:

Պահանջվող հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Համակարգչային գիտելիքներ` Word, Excel, ՀԾ 7, e-invoicing ծրագրերի իմացություն
  • Հայերեն, անգլերենի և ռուսերենի իմացություն
  • Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
  • Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն
  • Հաղորդակցման հմտություն

Հավելյալ նշումներ

Համապատասխան անձինք կարող են ուղարկել հայերեն կամ ռուսերեն ինքնակեսագրական(CV) էլ. փոստի հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում