Հաշվապահ
ՍՊԱՅԿԱ ՍՊԸ
Ոլորտ`
Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
08.02.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
Ֆինանսական բաժնում կատարել հաշվապահի աշխատանքը:
Պարտականություններ
- Իրականացնել ընթացիկ հաշվապահական ձևակերպումները,
- Կատարել բանկային գործառնությունների ծրագրային ձևակերպումները,
- Վարել Ընկերության ներքին հաշվապահությունը,
- Կատարել կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վարումը,
- Սահմանված կարգով կազմել ամսական եւ եռամսյակային հաշվետվություններ,
- Կատարել գլխավոր հաշվապահի և ֆինանսական տնօրենի հանձնարարությունները:
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Հաշվապահական հաշվառման, հարկային, աշխատանքային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն,
- MS Office իմացություն
- Հաշվապահական ծրագրերի իմացություն /Հայկական Ծրագրերի իմացությունը պարտադիր է/
- Ռուսաց լեզվի գերազանց իմացություն /այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն/
- Աշխատանքային փորձը պարտադիր է:
Հավելյալ նշումներ
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրություն անցած թեկնածուները: