Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

Ակվատուս ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
10.08.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ակվատուս Ընկերությունը փնտրում է հաշվապահի։

Պարտականություններ

  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում
  • Ներմուծումների և ՀՀ ձեռքբերումների հաշվառում
  • Մեծածախ և մանրածախ վաճառքի հաշվառում
  • Կոմպլեկտավորման և Տեղափոխության փաստաթղթերի հաշվառում
  • Բանկային գործարքների հաշվառում
  • Աշխատավարձի հաշվարկ
  • Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում

Պահանջներ՝

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
  • e-invoicing, 1C ,Հայկական ծրագրերի իմացություն
  • MS Word, Excel

Աշխատանքային պայմանները.

  • Երկուշաբթիից ուրբաթ - 10:00-19:00 Շաբաթ - 10:00-17:00
  • Վարձատրությունը ՝ հարցազրույցի արդյունքներից ելնելով՝ ըստ հմտությունների և գիտելիքների մակարդակի։
  • Հասցե՝ Երևան, Աճառյան 31 (Ավան համայնք)

Ընկերությունն իր աշխատակիցներին ապահովում է ընդհանուր ծառայողական ավտոմեքենայով։

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
Ավան Աճառյան 31
Phone
Հեռ.
010622299

“Ակվատուս” ընկերությունը հիմնադրվել է մոտ 20 տարի առաջ: Ակվատուս ընկերության ստեղծման հիմնական գաղափարը ի սկզբանե եղել է ժամանակակից շոգեբաղնիքների և լողավազանների պատրատումն ու ներմուծումը Հայաստանյան շուկա: Մեր ընկերությունն իր աշխատանքների և կազմակերպվածության շնորհիվ իրականացրել է բազմաթիվ խոշոր նախագծեր, թվենք մի քանիսը` Gold’s Gym 50 մետրանոց օլիմպիական լողավազան, որը հագեցած է գերժամանակակից ջրի ախտահանման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս պահել ջրի բարձր որակը, օգտագործելով քիմիկատների մինիմալ քանակ, Grand Sport լողավազան, Թուֆենկյան ընկերության լողավազանները, Անի Պլազա հյուրանոցի լողավազան, Էրեբունի Պլազա հյուրանոցի լողավազան, Մետրոպոլ հյուրանոցի լողավազան, Դիլիջանի միջազգային դպրոցի լողավազան և ուրիշ խոշոր ընկերություններ: Մենք հպարտանում ենք մեր բոլոր աշխատակիցներով, ովքեր ապահովում են բարձրակարգ աշխատանք և դու կարող ես լինել նրանցից մեկը։

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում