Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 07.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու նպատակասլաց և եռանդուն, փորձառու մասնագետ ես, ով ունի նորարարական մոտեցում հաշվապահության հանդեպ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) հաշվապահի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․


ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ (80%)

  • Հիմնական միջոցների և այլ ապրանքանյութական արժեքների հաշվառում:
  • Ստացված և տրված շնորհների և նվիրատվությունների հաշվառում:
  • Ստացված հաշիվների ձևակերպում:
  • Վճարման հանձնարարագրերի պատրաստում:
  • Հաշիվների դուրս գրում E-invoicing համակարգում:
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն:
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին և կազմակերպության գործադիր տնօրենին:
  • Ըստ անհրաժեշտության հաշվետվությունների կազմում և ներկայացում տարբեր պետական կառույցներին:

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ և ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐ (20%)

  • Ներկայացնել առաջարկներ՝ ուղղված հաշվապահական աշխատանքների կատարելագործմանն ու հեշտացմանը, ընթացակարգերի արդիականացմանն ու արագացմանը, օրենսդրական փոփոխությունների ներդրմանը:


ՔՈ ԹԻՄԸ

Հաշվապահի դերը ստանձնելով՝ միանալու ես հաշվապահական թիմին և աշխատելու ես գլխավոր հաշվապահի անմիջական ղեկավարությամբ։

ԴՈՒ

Մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ (Գիտելիք)

  • Ֆինանսական հաշվառման ստանդարտներին և ունենաս կրթություն հաշվապահական, տնտեսագիտական կամ ֆինանսական ոլորտում, ինչպես նաև առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
  • Հարկային օրենսդրությանը և ոլորտին առնչվող այլ իրավական ակտերին:
  • Աշխատանքային օրենսգրքի դրույթներին:
  • ՀԾ-Հաշվապահ ծրագրի գործնական կիրառությանը:
  • Հայերենին՝ բանավոր և գրավոր։
  • Անգլերենին՝ բանավոր և գրավոր։
  • ACCA-ի ուսանող լինելը ցանկալի է:

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ (Հմտություններ)

  • Արագ կողմնորոշվել:
  • Հաղորդակցվել գործընկերների հետ, արագորեն ինտեգրվել և սերտ համագործակցել անմիջական թիմի անդամների հետ:
  • Սեղմ ժամկետներում կազմակերպել աշխատանքը:

ԴՈՒ ԼԻՆԵՍ (Վերաբերմունք)

  • Պատրաստ մասնագիտական զարգացման։
  • Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
  • Սոցիալապես պատասխանատու:
  • Շարունակական կրթության գաղափարի կրող:
  • Պատասխանատու և հաշվետու:


ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջապահական ապահովագրություն,
  • 20 օր վճարվող արձակուրդև լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Կատարողականի բոնուս,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը 2022թ․-ի՝ հուլիսի 7-ի օրվա ավարտն է։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում