
Հաշվապահ
«ՊԵՆՈՏԵՔՍ» ՍՊԸ
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է փորձառու հաշվապահ:
Պարտականություններ
- Վաճառքների (մեծածախ, մանրածախ) ձևակերպում,
- ապրանքանյութական արժեքների մուտքագրում,
- հիմնական միջոցների հաշվառում,
- դրամական միջոցների հաշվառում,
- դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- ֆինանսական վերլուծությունների իրականացում,
- ԵՏՄ հայտարարագրեի կազմում:
Պահանջներ
- կրթություն՝ բարձրագույն մասնագիտական,
- աշխատանքային փորձ՝ 3 տարվա մասնագիտական,
- պարտադիր հմտություններ՝ հարկային օրենսդրության իմացություն, 1C ծրագրի, MS Excel-ի, E-invoicing իմացություն
- ցանկալի հմտություններ՝ վերլուծական միտք, տվյալների բազայի հետ աշխատելու հմտություն, թիմային աշխատանքի կարողություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր․ աշխատանքային 6 օրյա շաբաթ,
երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00, շաբաթ օր՝ հերթափոխային։
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։