Հարկային հաշվառման ավագ մասնագետ
Աթենք ՍՊԸ
Աշխատավայր`
Ավան, Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Ոլորտ`
Հաշվապահություն, Աուդիտ
Նկարագրություն
Աթենք ընկրությունը փնտրում է հարկային հաշվառման ավագ մասնագետի:
Պարտականություններ
- հարկային, աշխատանքային և հարակից օրենսդրության պահանջների ապահովում
- հաշվապահական հաշվառման վարում, հարկային, վիճակագրական և այլ պարտադիր վճարների հաշվետվությունների կազմում ու ներկայացում
- հարկային ռիսկերի գնահատում և կանխարգելում
- հաշվապահության թիմի աշխատանքների կոորդինացում
Պահանջներ
- բարձրագույն տնտեսագիտական/հաշվապահական/մաթեմատիկական կրթություն
- առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- MS Excel (բանաձևեր, ֆունկցիաներ) խորը փորձառություն
- ՀԾ-Ձեռնարկություն ծրագրի բազային գիտելիքներ, օլապ բանաձևերով աշխատանքի իմացությունը խրախուսելի է
- ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն
- մասնագիտական որակավորումների առկայությունը ցանկալի է
Հավելյալ նշումներ
Աշխատանքը 5-օրյա է, 09:00-18:00
Ընկերության մասին
Հասցե
Ավան, Մարշալ Բաբաջանյան 21/5
Աշխատակիցների քանակ
1001+
Կայք
Հեռ.
060434303
- Հիմադրում: «Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.-ին։
- Նոր սեփականատերեր և խոշոր ներդրումներ: 2009 թ.-ին ընկերությունը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Շնորհիվ խոշոր ներդրումների իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները:
- Կիսապատրաստվածքի գործարանի առանձնացում: 2015 թ.-ից «Աթենք» ընկերությունն ընդլայնում է կիսապատրաստվածքի արտադրության ծավալները՝ սպառողին առաջարկելով լայն և բազմազան տեսականի:
- Որակ և անվտանգություն: «Աթենքը» համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան խոշոր մատակարարների հետ` արտադրության մեջ կիրառելով բարձրորակ հումք: Ընկերությունը կառավարում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:
- Շուկայի առաջատար Ընկերություն: Շնորհիվ բարձրորակ արտադրանքի բազմազանության և հաճախորդամետ քաղաքականության «Աթենք»-ը շուկայի բացարձակ առաջատարն է:
Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է: - Խոշոր արտադրական համալիրի կառուցում և զարգացման նոր հայեցակարգեր: 2025 թ․֊ին Ընկերությունը գործարկում է օրական շուրջ 120 տոննա արտադրողականությամբ, ISO ստանդարտներին համապատասխանող նոր արտադրական համալիր, որը ներառում է միջազգային նորմերով կառուցված մսամթերքի գործարան, սառնարանային տնտեսություն, վարչական, տնտեսական և ինժեներական մասնաշենքեր, ինչպես նաև հարակից տարածքներում լինելու են կանաչապատ գոտիներ: Համալիրը ոչ միայն մեր Ընկերությանը, այլև մեր երկրի և ողջ տարածաշրջանի մսամթերքի շուկային նոր շունչ է հաղորդելու։
- ՀՀ֊ում մսամթերքի մասնագիտացված ֆիրմային խանութների ամենամեծ ցանց: Աթենք» ընկերությունն ունի 33 ֆիրմային խանութ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:
- Մարդկային կապիտալ: «Աթենք» ընկերության կայուն զարգացման ուղու և կերտվող պատմության կարևորագույն գործոնը պրոֆեսիոնալ և գործին նվիրված թիմն է, հմուտ ու փորձառու մասնագետները, բանիմաց աշխատակիցները: Այսօր ընկերությունն ունի շուրջ 1500 աշխատակից, և այս թիվն աճում է ամեն ամիս:
Առավելություններ
Կորպորատիվ միջոցառումներ
Անվճար սնունդ
Բոնուսային համակարգ
Թրեյնինգներ