Հարցազրուցավար
ԱՅ ԷՄ ԱՌ
Նկարագրություն
Միացի՛ր մեր մասնագիտական մեծ թիմին՝ որպես հարցազրուցավար տնայցերի մեթոդով
Աշխատանքի նպատակը
Հետազոտությունը նպատակ ունի հասկանալու սպառողների վարքագիծը, նախասիրությունները և ընտրության վրա ազդող գործոնները ծխախոտային ապրանքատեսակների վերաբերյալ: ։ Սա հիանալի հնարավորություն է մարքեթինգի, սոցիոլոգիայի կամ շուկայի հետազոտության ոլորտի համար հետաքրքրվող մասնագետների համար՝ դաշտային փորձ ձեռք բերելու և իրական տվյալների հետ աշխատելու։
Պարտականություններ
- Մասնակցել նախնական ուսուցման և վերապատրաստման հանդիպումներին,
- Իրականացնել դեմ առ դեմ հարցումներ տնայցերի մեթոդով՝ նախապես մշակված հարցաթերթիկի հիման վրա՝ պահպանելով մեթոդական ցուցումները,
- Հարցվողներին ներկայացնել հարցման նպատակը և ապահովել տվյալների գաղտնիությունը,
- Լրացնել հարցաթերթիկները ճշգրիտ և ամբողջական ձևով,
- Կատարել պլանավորված հարցազրույցների քանակը՝ սահմանված ժամկետում՝ օրական 4-5 հարցում:
Պաhանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Հարցազրուցավարի աշխատանքային փորձը ցանկալի է (առավելություն է),
- Վարժ տիրապետում հայերենին (գրավոր և բանավոր),
- Տեխնիկական հմտություններ՝ պլանշետի կամ այլ թվային գործիքի օգտագործման,
- Զարգացած հաղորդակցման և լսելու ունակություն,
- Էմպատիա, բարեկիրթ մոտեցում և թիմային աշխատանքին պատրաստակամություն,
- Ժամանակի արդյունավետ կառավարում և պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային պայմաններ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա (օրերը կարող եք որոշել դուք՝ պարտադիր ներառելով շաբաթ կամ կիրակի օրը, աշխատաժամեր՝ օրական 5-6 ժամ։
Աշխատավարձ՝ 250,000 – 330,000 դրամ, կախված կատարողականից։
Պայմանագրի տևողություն՝ 6 շաբաթ վճարման չափը 6 շաբաթվա համար է։
Աշխատավայր՝ Երևան և հարակից մարզեր։
Ինչու՞ արժե միանալ մեզ
Դուք կմասնակցեք շուկայի իրական հետազոտությանը, որը թույլ է տալիս դուրս բերե պրոդուկտների օգտագործման և նվազման միտումները:
Կստանաք գործնական փորձ, որը հետագայում արժեքավոր կլինի մարքեթինգի, հետազոտությունների և տվյալների վերլուծության ոլորտներում։
Ճկուն գրաֆիկ, թիմային աջակցություն և բարենպաստ միջավայր մասնագիտական աճի համար։
imr մարքեթինգային հետազոտական ընկերությունը շուկայի վերլուծություն իրականացնող անկախ հետազոտական ընկերություն է։ Ընկերության հիմնական գործունեությունը կայանում է նրանում, որ պատվիրատուներից ստացված պատվերների հիման վրա իրականացնում է գրագետ մարքեթինգային հետազոտություններ և արդյունքների հիման վրա վերլուծական հաշվետվությունների միջոցով աջակցում է կայացնել տվյալներով հիմնավորված որոշումներ՝ մարքեթինգային ռազմավարության ճշգրտման տեսանկյունից։
Այս գործունեության հիմնաքարը տվյալների հավաքագրման իրականացումն է՝ վստահության բարձր մակարդակում, արագ և ճշգրտված ստանդարտներին համապատասխան։ Ընկերությունը տվյալների հավաքագրումն իրականացնում է քանակական և որակական մեթոդներով։
Ընկերությունը որպես IMR LLC հիմնադրվել է 2010 թվականից, սակայն գործունեությունը սկսել է դեռևս 2006 թվականից:
Առաքելությունը՝ Ինտեգրել մարքեթինգային հետազոտությունների միջազգային չափանիշները ՀՀ բիզնես միջավայրում:
Տեսլականը՝ Շարունակել լինել տնտեսությունում մարքեթինգային հետազոտական առաջատար ընկերությունը՝ տրամադրելով ամենաարագ ու որակյալ ծառայությունները մասնագիտական ամենամեծ թիմով: