Հանրային տարածքների մաքրության աշխատակից
ԷՔՍՊՈՔՈՐ հյուրանոց
Նկարագրություն
Հանրային տարածքների մաքրության աշխատակից
Exporcore Hotel-ը փնտրում է պատասխանատու և բարեխիղճ աշխատակցի՝ հյուրանոցի հանրային տարածքների մաքրությունն ու կոկիկությունն ապահովելու համար։
Պարտականություններ
- Մաքրել և կոկիկ պահել հյուրանոցի հանրային տարածքները՝ նախասրահը, միջանցքները, աստիճաններն ու վերելակները։
- Մաքուր և պատշաճ վիճակում պահել հանրային զուգարանները։
- Ժամանակին համալրել մաքրության պարագաներն ու անհրաժեշտ նյութերը։
- Օգտագործել մաքրող միջոցներն ու սարքավորումները՝ պահպանելով անվտանգության կանոնները։
- Աշխատանքային խնդիրների կամ վնասվածքների մասին տեղեկացնել պատասխանատու աշխատակցին։
Պահանջներ
- Պատասխանատվություն, բարեխղճություն և ուշադրություն մաքրության նկատմամբ։
- Թիմում աշխատելու կարողություն։
- Հյուրանոցի ներքին կանոններին և հիգիենայի պահանջներին հետևելու պատրաստակամություն։
- Նմանատիպ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 6 աշխատանքային օր, 1 հանգստյան օր, օրական 9 աշխատանքային ժամ։