Հանրային կապերի և մարքեթինգի մենեջեր
Սիթի օֆ Սմայլ Բարեգործական Հիմնադրամ
Ոլորտ`
Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
01.06.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
- Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը աշխատանքի է հրավիրում Հանրային կապերի և մարքեթինգի մենեջերի
Պարտականություններ
- Բրենդի մարքեթինգային և ֆոնդհայթայթման ռազմավարությունների մշակում գործադիր տնօրենի և ֆոնդհայթայթման մենեջերի հետ:
- Հիմնադրամի հանրային ճանաչելիության նպատակաով տարբեր PR արշավների և ռազմավարությունների բոլոր ասպեկտների իրկականցում:
- Մարքեթինգային և հաղորդակցական արշավների մշակում և իրականացում, դրանց արդյունավետության վերահսկում, արդյունքների մասին հաշվետվութան ներկայացում գործադիր տնօրենին:
- Մամլո հաղորդագրությունների, տեղեկատվական թերթիկների և լրատվամիջոցներին ուղղված հրավերների մշակում և տարածում։
- Հիմնական կոնտակտային անձ բոլոր հարցումների համար:
- Ամրապնդել հարաբերությունները եղած նվիրատուների հետ և ստեղծել հարաբերություններ նոր նվիրատուների հետ
- Ֆոնդհայթայթման արշավների և միջոցառումների պլանավորում և կազմակերպում։
- Թվային վիզուալների (լուսանկարներ, տեսանյութեր) ստեղծում։
- Գովազդային նյութերի (բաններներ, բրոշյուրներ և այլն) նախագծման և տպագրման գործընթացների վերահսկում:
- Հիմնադրամի սոցիալական մեդիայի ռազմավարության մշակում, իրականացում և կառավարում:
- Սոցիալական ցանցերում ամենօրյա բովանդակության ստեղծում, խմբագրում, հրապարակում և տարածում:
- Շուկայի միտումների և մրցակիցների ուսումնասիրություն և վերլուծություն:
- Կամավորների համակարգում։
Պահանջներ
- Մագիստրոսի կոչում մարքեթինգի, հաղորդակցության, հանրային կապերի, լրագրության կամ հարակից ոլորտում:
- Արձանագրված արդյունքներ մարքեթինգային պլանների և արշավների մշակման գործում:
- Գրավոր, բանավոր և միջանձնային հաղորդակցման գերազանց հմտություններ:
- Պրեզենտացիաներ պատրաստելու գերազանց հմտություններ
- Գրավոր և բանավոր հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացություն։
- Microsoft Office ծրագրերի լավ իմացություն (Word, Excel, PowerPoint և այլն):
- Ծրագրերի կառավարման, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու և որոշումներ կայացնելու հմտություններ:
- Սթրեսային պայմաններում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Այս հաստիքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին: