
Համեմունքի նախապատրաստնման տեղամասի ղեկավար
Աթենք ՍՊԸ
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում համեմունքի նախապատրաստնման տեղամասի ղեկավարի` մսամթերքի արտադրությունում աշխատելու նպատակով:
Աշխատանքային օրեր և ժամեր` վեցօրյա՝ 08:00-18:00։
Պարտականություններ
- Արտադրական գործընթացի կազմակերպում,
- Անհրաժեշտ համեմունքների ստացում, հաշվառման վերահսկում,
- Աշխատանքի կազմակեպում ըստ հստակ տեխնոլոգիական պահանջի,
- Պատրաստի համեմունքի հանձնում հաջորդ տեղամաս, հաշվառման վերահսկում,
- Տեխնոլոգիական գործընթացների իմացություն,
- Համեմունքների, սննդային հավելումների տեսականու լավ իմացություն,
- Աշխատանքի բաժանում, աշխատակազմի կառավարում,
- Աշխատակիցների հաճախելիության և հիգիենայի ստուգում,
- Արձակուրդների ցուցակների կազմում,
- Կատարվող աշխատանքների բարձր որակի ապահովում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Ղեկավարման փորձ ցանկացած բնագավառում (ցանկալի),
- Ղեկավարման փորձ արտադրությունում (ցանկալի),
- Որակի ապահովման ստանդարտների իմացություն,
- Վերլուծական միտք և նախաձեռնողականություն,
- Հաղորդակցման զարգացած հմտություններ,
- Կառավարչական ունակություններ,
- Բարձր պատասխանատվություն,
- Ռուսերեն լեզվի իմացություն (ցանկալի),
- MC Օffice-ի իմացություն (Excel-ը` ցանկալի)։
Աթենք ընկերությունը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ: