Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Համակարգչային օպերատոր

«Ագաթ Գրուպ» ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
01.10.2026

Նկարագրություն

Ագաթ խանութների ցանցը հիմնադրվել է 2013 թվականին և հանդիսանում է տնտեսական ապրանքների մանրածախ առևտրի ոլորտում Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ ներկա պահին 19 մասնաճյուղերի գործունեություն ծավալելով 16 քաղաքներում: Այժմ ընկերությունն ունի ավելի քան 400 աշխատակից և ակտիվորեն ընդլայնվում է՝ թիմում ներգրավելով առաջադեմ մասնագետների:

«Ագաթ Գրուպ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում Համակարգչային օպերատորի՝ Երևան քաղաք, Զ․ Քանաքեռցու 68/4 հասցեում գործող Ագաթ առևտրի կենտրոնում աշխատելու համար:

Պարտականություններ

  • Ընդունել վաճառքի ենթակա ապրանքները և մուտքագրել տվյալները համակարգում
  • Կազմել մուտքի/ելքի փաստաթղթեր
  • Օրական/ամսական հաշվետվությունները մուտքագրել համակարգում
  • Վարել փաստաթղթերի պատշաճ հաշվառում և պահպանում
  • Հաճախորդներին տրամադրվող քարտերի տվյալները մուտքագրել համակարգում
  • Վաճառասրահի աշխատակիցներին տրամադրել գնապիտակներ, շտրիխ կոդեր՝ ըստ անհրաժեշտության

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է
  • Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի բավարար իմացություն
  • MS Office համակարգչային փաթեթի իմացություն
  • ՀԾ առևտուր կամ 1C:ERP համակարգերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն (չիմացության դեպքում կիրականացվի ընտրված թեկնածուի ուսուցում)
  • Պատասխանատվություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Ժամանակի կառավարում

Հավելյալ նշումներ

Աշխատանքային շաբաթը վեցօրյա է։

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Զ․ Քանաքեռցու 68/4
address
Աշխատակիցների քանակ
151-500
website
Կայք
Phone
Հեռ.
055209899

«Ագաթ Գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և հանդիսանում է մանրածախ առևտրի ոլորտում Հայաստանի խոշորագույն ու առաջատար ընկերություններից մեկը։ Ընկերությունն ընդգրկված է Հայաստանի խոշոր 1000 հարկ վճարողների ցուցակում։

Ընկերությունն իր բազմամասնաճյուղ ցանցով՝ 18 Ագաթ առևտրի կենտրոններով, սպառողներին առաջարկում է տնտեսական ապրանքների մեծ ու որակյալ տեսականի Երևանում, ինչպես նաև հանրապետության 14 քաղաքներում։

2023 թվականից ընկերությունն ընդլայնել է իր գործունեության շրջանակը՝ ներառելով նաև տնտեսական ապրանքների ներմուծում մի քանի ուղղություններից Հայաստանի Հանրապետություն։

Ընկերության աշխատակիցների թիվը գերազանցում է 400-ը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում