Համակարգչային օպերատոր
Modus Granum LLC
Նկարագրություն
Եղվարդի hամակցված կերերի գործարանը աշխատանքի է հրավիրում ՀԾ ծրագրի իմացությամբ մասնագետ, ով նաև վստահորեն աշխատում է Data Matrix կոդերի հետ
Պարտականություններ
- Data Matrix կոդերի սկանավորում և ՀԾ-ում ճիշտ անցկացում
- Ապրանքաշրջանառության ճշգրիտ հաշվառում և Data Matrix կոդերի նկատմամբ խիստ վերահսկողություն
Պահանջներ
* ՀԾ ծրագրի իմացություն,
* Data Matrix կոդերի հետ աշխատանքային փորձ (ցանկալի)
* MS Excel-ի իմացություն (ցանկալի)
* Խստապահանջություն մանրուքների նկատմամբ, ճշտապահություն և պատասխանատվություն
* Տարիքային սահմանափակումը մինչև 50 տարեկան:
Հավելյալ նշումներ
Աշխատակիցներին տեղափոխում ենք մեր տրանսպորտով Երևան քաղաքից։
Գործարանը գտնվում է ՝ քաղաք Եղվարդ, Երևանյան խճուղի 14 հասցեում:
Աշխատանքային գրաֆիկ՝ երկ․-ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ օրը՝ 09։00-17։00, կիրակի օրը հանգիստ։
Դիմելու համար կարող եք զանգահարել միայն ռեզյումեն՝ ուղարկելուց հետո հայերեն կամ ռուսերեն տարբերակով։
Մանրամասների համար զանգահարել երկուշաբթից-շաբաթ 10։00-12։00, բացի կիրակի օրերից նշված հեռախոսահամարին։
<<MODUS GRANUM>> ընկերությունը հիմնադրվել է 1994 թ․-ին։ 1995 թ․-ից ընկերությունը Հայաստանում և արտերկրում հայտնի դարձավ որպես հացահատիկային մշակաբույսերի և կերային հումքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև <<Արմաշ>> ապրանքային նշանի տակ ալյուր արտադրող։
2009 թ․-ին Եղվարդի համակցված կերերի գործարանը, որը կառուցվել է 1993թ․-ին, դարձավ "MODUS GRANUM" ընկերության արտադրական ճյուղերից մեկը։ Գործարանը հիմնովին նորոգվել է և ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրում է ընտանի կենդանիների և թռչունների համակցված կեր։։
2013թ․-ին MODUS GRANUM-ը գործարանում տեղադրեց տարեկան 40․000 տոննա արտադրողականությամբ՝ ձկան կերերի գերմանական արտադրական հոսքագիծ։
2016թ-ին ընկերությունը ձեռք է բերել և շահագործման հանձնել դանիական արտադրության (ANDRITIZ Դանիա) վերջին արտադրական հոսքագիծը, որը լիովին ավտոմատացնում է արտադրական գործողությունները և ապահովում է տարեկան 60․000 տոննա արտադրողականություն։
2018թ․-ին ընկերությունը սկսեց ձկան կերեր արտահանել հարևան երկրներ;