
Համակարգչային օպերատոր
Գուրմենիա Գաստրոմարկետ
Նկարագրություն
Գուրմենիա Գաստրոմարկետում պահանջվում են համակարգչային օպերատորներ:
Պարտականություններ
- Կատարել ապրանքների մուտք,
- Կատարել ապրանքների պատվերներ,
- Գնային փոփոխությունների կատարում և վերահսկում,
- Ֆինանսաշրջանառության վերահսկում,
- Ադմինիստրատիվ աշխատանք:
Պահանջներ
- 1C 8.3 ծրագրի իմացություն,
- Գումարի հետ աշխատանքի փորձ,
- Սպասարկման ոլորտում փորձ։
Մեզ մոտ աշխատելու առավելությունները.
- Վճարելու ենք աշխատակիցներին տուն գնալու համար,
- Ըստ աշխատանքային ստաժի աշխատավարձի բարձրացում,
- Առաջխաղացման հնարավորություններ,
- Պարգևավճարային համակարգ,
- Շաբաթական 1 վճարովի ազատ օրվա տրամադրում,
- Զեղչեր գաստրոմարկետից գնումներ կատարելիս:
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը կախված փորձից:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հերթափոխային՝ 08։00-16։00, 16:00-00:00 և մեկ հանգստյան օր:
Գաստրոմարկետը գտնվում է Ք. Երևան, Թումանյան 5ա հասցեում:
Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն։
Հեռ․ 093822222։
Գուրմենիա գաստրոնարկետը, յուրօրինակ և տարբերվող կոնցեպտով գաստրոմարկետ է, որն ունի 3 մասնաճյուղ՝ Աբովյան 17, Թումանյան 5ա, Վերին Պտղնի 1/1։
Գուրմենիայում Դուք կգտնեք բազում յուրօրինակ և հազվագյուտ ապրանքներ: Հագեցած և լայն տեսականիով բաժիններ, ինչպես նաև օրգանական ապրանքների բաժին: Ապրանքատեսականին միշտ թարմ է և որակյալ: Տեղում թխվող թարմ հացերի և հացաբուլկեղենի նկատմամբ անտարբեր մնալն անհնար է: Դե իսկ Գուրմենիայի կրուասանների տեսականին արդեն հասցրել է սիրվել ու ճանաչվել Երևան քաղաքի բոլոր անկյուններում: Թարմ և բարձրորակ հումքից պատրաստվող խմորեղենները միշտ հիանալի տարբերակ են քաղցրասերների համար:
Իր ստեղծման օրվանից Գուրմենիան կարևորում է աշխատակիցների առողջ աշխատանքային մթնոլորը և թիմային աշխատանքը։ Այս թիմում յուրաքանչյուրն ունի իր ուրույն տեղը, որը զբաղեցնելով կկազմեք մեծ թիմի շղթայի մի մաս։