Համակարգչային օպերատոր
C and F Co LLC
Նկարագրություն
C & F co ընկերությունը աշխատանքի է հրավիրում մոտիվացված, սովորելու և զարգանալու մեծ ցանկություն ունեցող օպերատորի իր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Տնտեսական ապրանքների պատվերների ձևակերպում համակարգչով
- Ապրանքատեսականու մնացորդի ճշգրտում
- Ապրանքատեսականու վերադարձի ձևակերպում
- Փաստաթղթաշրջանառության վարում
Պահանջներ
- Իգական սեռ
- Համակարգչային բազային գիտելիքներ
- 1C, Invoicing, Excel ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Ռուսերեն լեզվով հաղորդակցվելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00
Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթիից ուրբաթ
Հասցե՝ Շարուրի 43
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել CV` էլ․ հասցեին
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: