Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Համակարգչային օպերատոր

Գուրմենիա Գաստրոմարկետ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
22.08.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Գուրմենիա Գաստրոմարկետում պահանջվում են համակարգչային օպերատորներ աշխատանքային փորձով: Աշխատանքային ժամերը հերթափոխային են 08։00-16։00, 16:00-00:00 և մեկ հանգստյան օր:

Պարտականություններ

  • Կատարել ապրանքների մուտք
  • Կատարել ապրանքների պատվերներ
  • Գնային փոփոխությունների կատարում և վերահսկում
  • Ֆինանսաշրջանառության վերահսկում
  • Ադմինիստրատիվ աշխատանք

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն
  • աշխատանքային փորձ
  • 1C 8.3 ծրագրի իմացություն
  • գումարի հետ աշխատանքի փորձ
  • սպասարկման ոլորտում փորձ

Մեզ մոտ աշխատելու առավելությունները.

  • Վճարելու ենք աշխատակիցներին տուն գնալու համար։
  • Ըստ աշխատանքային ստաժի աշխատավարձի բարձրացում։
  • Մարզասրահի փաթեթի տրամադրում։
  • Անգլերենի դասընթացների տրամադրում։
  • Առաջխաղացման հնարավորություններ:
  • Պարգևավճարային համակարգ:
  • 1 վճարովի ազատ օրվա տրամադրում:
  • Զեղչեր գաստրոմարկետից գնումներ կատարելիս:

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը սկսած 160.000 դրամից, կախված փորձից վերանայման ենթակա է: Գաստրոմարկետը գտնվում է Ք. Երևան, Թումանյան 5ա հասցեում: Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն։

Ընկերության մասին
address
Հասցե
Աբովյան17, Թումանյան 5ա, Վերին Պտղնի 1/1
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
93822222

Գուրմենիա գաստրոնարկետը, յուրօրինակ և տարբերվող կոնցեպտով գաստրոմարկետ է, որն ունի 3 մասնաճյուղ՝ Աբովյան 17, Թումանյան 5ա, Վերին Պտղնի 1/1։

Գուրմենիայում Դուք կգտնեք բազում յուրօրինակ և հազվագյուտ ապրանքներ: Հագեցած և լայն տեսականիով բաժիններ, ինչպես նաև օրգանական ապրանքների բաժին: Ապրանքատեսականին միշտ թարմ է և որակյալ: Տեղում թխվող թարմ հացերի և հացաբուլկեղենի նկատմամբ անտարբեր մնալն անհնար է: Դե իսկ Գուրմենիայի կրուասանների տեսականին արդեն հասցրել է սիրվել ու ճանաչվել Երևան քաղաքի բոլոր անկյուններում: Թարմ և բարձրորակ հումքից պատրաստվող խմորեղենները միշտ հիանալի տարբերակ են քաղցրասերների համար:

Իր ստեղծման օրվանից Գուրմենիան կարևորում է աշխատակիցների առողջ աշխատանքային մթնոլորը և թիմային աշխատանքը։ Այս թիմում յուրաքանչյուրն ունի իր ուրույն տեղը, որը զբաղեցնելով կկազմեք մեծ թիմի շղթայի մի մաս։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում