Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Համաճարակաբան

«Վարդանանց» ՆԲԿ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
15.06.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

<<Վարդանանց>> նորարարական բժշկության կենտրոն հիմնական աշխատանքի է հրավիրում բանիմաց Համաճարակաբանի․

Պարտականություններ

  • համաճարակաբանության և սանիտարահիգիենիկ ոլորտի իրավական ակտերի տիրապետում,
  • կենսանվտանգության, կենսապահովման ոլորտների իրավական ակտերի տիրապետում
  • ներկենտրոնային էլ․ համակարգում հաշվետվության մուտքագրում

Պահանջներ

  • բարձրագույն բժշկական և հետբուհական կրթություն
  • վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտացման կատարելագործման, ինչպես նաև հավաստագրման առկայություն
  • մասնագիտական աշխատանքային նվազագույնը երեք տարվա փորձ
  • բժշկական էթիկայի նորմերի իմացություն
  • հայերենի, ռուսերենի կամ անգլերենի իմացություն
  • համակարգչային MS Office ծրագրի իմացություն
  • թիմային աշխատանքի ունակություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատանք պրոֆեսիոնալների թիմում, բոլոր չափանիշներով ժամանակակից պայմաններում
  • բժշկական ապահովագրություն
  • ընտանիքի անդամների համար զեղչային համակարգի կիրառում <<Վարդանանց>>-ում

Ուղարկե՛ք կենսագրական Ձեր տվյալները` CV-ին նշված էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով «Համաճարակաբան»:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Վարդանանց 18/1
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
041855405

Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։Մենք արդեն 20 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։

Ի՞նչն է մեզ առանձնացնում.

  • Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
  • Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
  • Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
  • Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
  • Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում