Հացի և հացաբուլկեղենի արտադրության տեխնոլոգ-դեմոնստրատոր
Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ
Նկարագրություն
Մենք փնտրում ենք հացի և հացաբուլկեղենի արտադրության մասնագիտական խորը գիտելիքներ ունեցող, բայց միաժամանակ խարիզմատիկ, մարդկանց հետ ազատ շփվող և հաճույքով որպես գործընթացի «դեմք» հանդես եկող մասնագետի։
Եթե Դուք սիրում եք և կարողանում եք գեղեցիկ ցուցադրել, պատմել և մատչելի սովորեցնել, իսկ հացի և հացաբուլկեղենի արտադրությունն իսկապես Ձեր մասնագիտական ոլորտն է, ապա այս հնարավորությունը Ձեզ համար է։
Ձեր հիմնական դերը
Տեխնոլոգ-դեմոնստրատորի դերում Դուք լինելու եք մեր տեխնոլոգիական գիտելիքի և արտադրանքի ներկայացնողը։
Ձեր առաքելությունն է՝ հացի և հացաբուլկեղենի պատրաստման գործընթացները ներկայացնել գործնական, հասկանալի և հետաքրքիր ձևով՝ ստեղծելով վստահություն և ներգրավվածություն յուրաքանչյուր լսարանի հետ։
Պարտականություններ
- Հացի և հացաբուլկեղենի արտադրության տեխնոլոգիական գործընթացների գործնական ցուցադրում։
- Նոր արտադրատեսակների և բաղադրատոմսերի փորձարկում ու ներկայացում։
- Արտադրանքի տեխնոլոգիական առանձնահատկությունների ներկայացում։
- Դեմոնստրացիաների, ուսուցումների և մասնագիտական միջոցառումների իրականացում։
- Հումքի և արտադրական գործընթացների որակի վերահսկում։
- Թիմի, գործընկերների և լսարանի հետ ակտիվ մասնագիտական հաղորդակցություն։
- Նոր տեխնոլոգիաների և արտադրական լուծումների ուսումնասիրություն ու կիրառում։
Պահանջներ
- Հացի և հացաբուլկեղենի արտադրության, տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական բարձր գիտելիքներ։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը տեխնոլոգի և/կամ հացթուխի հաստիքում պարտադիր է։
- Գերազանց հաղորդակցման հմտություններ և տարբեր լսարանների հետ կապ ստեղծելու կարողություն։
- Ցուցադրման և ներկայացման հմտություններ՝ կարողանալ ոչ միայն պատրաստել, այլև հետաքրքիր ձևով ցույց տալ և բացատրել՝ այդ թվում տեսախցիկի առաջ։
- Բարձր պատասխանատվություն և ուշադրություն տեխնոլոգիական գործընթացների նկատմամբ։
- Նախաձեռնողականություն, ստեղծագործ մտածողություն և նոր գաղափարներ փորձարկելու պատրաստակամություն։
- Տեխնոլոգիական գործընթացները գործնականում ներկայացնելու և սովորեցնելու կարողություն։
- Նոր տեխնոլոգիաներ և արտադրանքի զարգացման ուղղություններ ուսումնասիրելու պատրաստակամություն։
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Հավելյալ նշումներ
Մենք փնտրում ենք մասնագետի, ով կարող է ցուցադրել, բացատրել, ներգրավել և ոգեշնչել։
Ընկերությունը մշտապես կազմակերպում և ստեղծում է հնարավորություն ձեռք բերել միջազգային լավագույն փորձը, պրոֆեսիոնալների հետ փորձի փոխանակման, մաստեր կլասսների և այլ միջոցառումների մասնակցության շնորհիվ։
Եթե Դուք այն մարդն եք, ում հետ հացի պատրաստման գործընթացը դառնում է ոչ միայն տեխնոլոգիա, այլև հետաքրքիր փորձառություն՝ սպասում ենք Ձեր դիմումին։
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։
Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։
2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։