Հացի արտադրության տեխնոլոգ
Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ
Նկարագրություն
Փնտրում ենք հացի արտադրության տեխնոլոգ/մասնագետ, ով պատասխանատու կլինի հացի և հացաբուլկեղենի արտադրության տեխնոլոգիական գործընթացի ամբողջական ցիկլի և անհատական դեմոնստրացիաների իրականացման համար։
Պարտականություններ
- Գործընկերներին հացի և հացաբուլկեղենի արտադրության տեխնոլոգիական գիտելիքների տրամադրում, դեմոնստրացիաների իրականացում և խորհրդատվություն։
- Արտադրական գործընթացում առաջացող խնդիրների բացահայտում և լուծումների առաջարկում։
- Նոր արտադրատեսակների և բաղադրատոմսերի մշակմանը մասնակցություն։
- Շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն և վերլուծություն։
- Թխումներ ՀՀ ողջ տարածքում ՝ ընկերության հետ համագործակցող բոլոր գործընկերների հետ
Պահանջներ
- Առնվազն երեք տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Հացի և հացաբուլկեղենի արտադրության տեխնոլոգիաների իմացություն
- Թխման բաղադրիչների իմացություն (Ալֆա Ֆուդ Սերվիսի ապրանքտեսականու իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Հաշվարկներ իրականացնելու հմտություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
- Հացի և հացաբուլկեղենի արտադրության սարքավորումների հետ աշխատանքի փորձ
- Թիմում աշխատելու, հարաբերություններ ստեղծելու և պահպանելու, խնդիրները արագ լուծելու կարողություն
- Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։
Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։
2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։