Հաճախորդների սպասարկման թիմի համակարգող
Երևան մոլ
Նկարագրություն
Երևան Մոլ ընկերությունը փնտրում է փորձառու, պատասխանատու և նախաձեռնող Հաճախորդների սպասարկման թիմի համակարգողի, ով կմիանա մեր թիմին և կապահովի հաճախորդների սպասարկման բարձր որակն ու թիմի արդյունավետ աշխատանքը։
Պարտականություններ
- Համակարգել և կազմակերպել Հաճախորդների սպասարկման թիմի ամենօրյա աշխատանքը։
- Ապահովել բջջային հավելվածի և բոնուսային քարտի համակարգերի անխափան աշխատանքը՝ համակարգելով մարքեթինգի, հաճախորդների և ծրագրավորման թիմի միջև հաղորդակցությունը և աջակցելով առաջացած խնդիրների լուծմանը։
- Համակարգել նվեր քարտերի նախագծի աշխատանքները՝ համագործակցելով բանկի հետ և կազմակերպելով պատվերների գործընթացը։
- Իրականացնել հաճախորդների սպասարկում, այդ թվում՝
- նվեր քարտերի վաճառք,
- բոնուսային քարտերի սպասարկում,
- հեռախոսազանգերի ընդունում և մշակում,
- հաճախորդներին խորհրդատվության տրամադրում,
- ներքին և արտաքին փաստաթղթաշրջանառության ապահովում։
- Ապահովել սպասարկման բարձր որակ և նպաստել հաճախորդների դրական փորձառության ձևավորմանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն։
- Առնվազն 2–3 տարվա աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում։
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն։
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն։
- Հաղորդակցման, բանակցությունների և թիմի համակարգման հմտություններ։
- Հաճախորդակենտրոն մտածելակերպ և բարձր պատասխանատվության զգացում։
- Արագ կողմնորոշվելու, խնդիրներ լուծելու և բազմաբնույթ իրավիճակներում արդյունավետ աշխատելու ունակություն։
Աշխատանքային պայմաններ
- Հերթափոխային, 5-օրյա աշխատանքային գրաֆիկ։
- Օրական 8 աշխատանքային ժամ։
- Շաբաթական 2 հանգստյան օր։
Վայր, որտեղ շոփինգը վերածվում է տոնի: Երևան Մոլը առևտրի և զվարճանքի առաջատար կենտրոն է Հայաստանում: Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է հազարավոր այցելուների ողջ Հայաստանից: Այստեղ տեղակայված են 200 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը: Այցելիր Երևան Մոլ շոփինգը համադրելով համեղ սննդի և զվարճանքի հետ: Մեր հարկի տակ են գտնվում Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը: Երկրում առաջին և միակ Carrefour հիպերմարկետը ևս գտնվում է Երևան Մոլում, որը ներկայացնում է որակի և գնի լավագույն համադրությունը: 2016թ-ին Երևան Մոլը թողարկել է Հայաստանի մոլային շուկայում միակ հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ Ակումբային Քարտը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ և դրանք փոխարինել նվերների հետ: Երևան Մոլը բացվել է 2014 թվականին: Այն իր զբաղեցրած տարածքով և վարձակալների քանակով համարվում է երկրի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնը: