Հաճախորդների սպասարկման մենեջեր
Սիրիուս Լոջիստիկս ՍՊԸ
Նկարագրություն
ՍԻՐԻՈՒՍ ԼՈՋԻՍՏԻԿՍ ՍՊԸ-ն փնտրում է հաճախորդների սպասարկման մենեջերի, մեր թիմին միանալու համար: Կոմերցիոն հաճախորդների սպասարկման մենեջերից ակնկալվում է որակյալ, հաճախորդակենտրոն սպասարկում ՝ բացահայտելով նրանց կարիքները, իմանալով գնումների և բեռնափոխադրումների ուղղությունները՝ առաջարկել համապատասխան լոգիստիկ ծառայություններ՝ ապահովելով գործարքների պատշաճ կազմակերպում և վերահսկում։
Պարտականություններ
- Հաճախորդների ներգրավում,
- Պատվերների ընդունում, վերահասցեավորում համապատասխան բաժին,
- Հետադարձ կապի հաստատում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք,
- Գրագետ խոսք, հաճախորդների հետ աշխատելու ունակություն,
- Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և անընդհատ զարգացման ձգտում,
- Աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
- Տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/,
- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն, չինարենի իմացությունը կդիտարկվի որպես մեծ առավելություն,
- Աշխատանքային փորձը զանգերի սպասարկման ոլորտում ցանկալի է,
- Պատկերացում լոգիստիկ շուկայի և ապրանքագիտության մասին, կարողանալ վերլուծել հաճախորդի կարիքները, և առաջարկել համապատասխան ծառայություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9։00-18։00։
«Սիրիուս Լոջիստիկս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2022թ․-ին։ Ընկերության նպատակը իր հաճախորդներին որակյալ լոգիստիկ ծառայությունների մատուցումն է՝ անկախ դրանց տեսակից։