
Հաճախորդների սպասարկման մասնագետ (գիշերային հերթափոխ)
4u.am
Նկարագրություն
4u.am-ը փնտրում է Գիշերային հերթափոխով հաճախորդների սպասարկման մասնագետ: Եթե սիրում ես օգնել մարդկանց, ցանկանում ես դառնալ 4u ընտանիքի անդամ, ապա մենք սպասում ենք քեզ:
Աշխատանքը ներառում է նաև ցերեկային հերթափոխեր:
Աշխատանքի ընթացքում պետք է՝
- հաճախորդներին տրամադրել ընկերության և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր խորհրդատվություն,
- պարզաբանել և լուծել հաճախորդների մոտ առաջացած խնդիրները,
- պատասխանել Live Chat-ից, սոցիալական ցանցերից, ընկերության կայքից ստացված հաղորդագրություններին,
- գրանցել հաճախորդների կողմից տրված պատվերները և մուտքագրել ծրագրում,
- հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն առաքված նվերների վերաբերյալ,
- սիրել մեր հաճախորդներին :)
Հաջողելու համար պետք է՝
- աճելու, զարգանալու և աշխատելու մեծ ցանկություն,
- հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- հաճախորդակենտրոն մոտեցում,
- ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- հաղորդակցվելու, թիմում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Եթե համապատասխանում ես վերը նշված կետերին, ապա ուղարկիր քո CV-ն մեր էլ․ հասցեին:
Հաջորդ փուլին կհրավիրվեն միայն ընտրության փուլն անցած թեկնածուները:
4u.am-ը ծաղիկների և նվերների վաճառքի առցանց հարթակ է, որը մասնագիտանում է յուրաքանչյուր ստացողի համար լավագույն նվերի ընտրության գործում։
4u.am-ի տեսլականն է՝ «Հայաստանն ամենաերջանիկ երկրների ցանկի առաջին հորիզոնականում», իսկ առաքելությունը՝ «Լինել ամենահաճախորդամետ ընկերությունը Հայաստանում»։ 4u.am-ի հիմնական արժեքներն են՝ հաճախորդամետություն, նորարարություն, ճշտապահություն, արհեստավարժություն և պոզիտիվություն, որոնցով մենք առաջնորդվում ենք յուրաքանչյուր քայլին։
4u.am-ն ունի 150-ից ավել գործընկերներ՝ հիմնականում նվերների ու քաղցրավենիքի հայ արտադրողներ, ծաղկի սրահներ և տարաբնույթ «փորձառությունը որպես նվեր» (ռոմանտիկ ընթրիքներ, սերենադներ, աճպարարներ և այլն) ծառայությունների մատուցողներ։
4u.am-ը նաև կազմակերպում է սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների արվեստի կրթության ծրագրեր, որոնց արդյունքում երեխաների կողմից ստեղծված բացիկները և հուշանվերները վաճառվում են 4u.am հարթակում։