Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաճախորդների սպասարկման մասնագետ

4u.am

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
01.05.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

4u.am-ի հաճախորդամետ և երիտասարդ թիմը փնտրում է Հաճախորդների սպասարկման մասնագետ (հրեշտակ) մեր թիմին միանալու և վաճառքի աճ ապահովելու համար:

Ինչ ենք մենք ակնկալում՝

  • հոգ տանել հաճախորդների մասին և օգնել նրանց ընտրել լավագույն նվերը,
  • գտնել արագ լուծում և արագ որոշումներ կայացնել տարբեր իրավիճակներում,
  • կրեատիվ լուծումներ առաջարկել և լինել ճշտապահ,
  • ձգտել ինքնակրթվել և միշտ զարգանալ,
  • մնալ դրական և ստրեսակայուն ամեն իրավիճակում
  • սիրել թիմային աշխատանքը:

Ինչ է հարկավոր՝

  • հիանալի տիրապետել հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին (և՛ բանավոր, և՛ գրավոր)
  • նմանատիպ ոլորտում աշխատելու փորձը կդիտարկվի որպես առավելություն:

Ցանկանու՞մ ես միանալ մեր թիմին և ձեռք բերել լիքը փորձ, ուրեմն ուղարկիր քո CV-ն մեր էլ․ հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 11/6
address
Աշխատակիցների քանակ
16-50
website
Կայք

4u.am-ը ծաղիկների և նվերների վաճառքի առցանց հարթակ է, որը մասնագիտանում է յուրաքանչյուր ստացողի համար լավագույն նվերի ընտրության գործում։

4u.am-ի տեսլականն է՝ «Հայաստանն ամենաերջանիկ երկրների ցանկի առաջին հորիզոնականում», իսկ առաքելությունը՝ «Լինել ամենահաճախորդամետ ընկերությունը Հայաստանում»։ 4u.am-ի հիմնական արժեքներն են՝ հաճախորդամետություն, նորարարություն, ճշտապահություն, արհեստավարժություն և պոզիտիվություն, որոնցով մենք առաջնորդվում ենք յուրաքանչյուր քայլին։

4u.am-ն ունի 150-ից ավել գործընկերներ՝ հիմնականում նվերների ու քաղցրավենիքի հայ արտադրողներ, ծաղկի սրահներ և տարաբնույթ «փորձառությունը որպես նվեր» (ռոմանտիկ ընթրիքներ, սերենադներ, աճպարարներ և այլն) ծառայությունների մատուցողներ։

4u.am-ը նաև կազմակերպում է սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների արվեստի կրթության ծրագրեր, որոնց արդյունքում երեխաների կողմից ստեղծված բացիկները և հուշանվերները վաճառվում են 4u.am հարթակում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում