
Հաճախորդների սպասարկման մասնագետ
Valid Solutions
Նկարագրություն
Բարև Բոլորին! Վալիդ Սոլյուշնս ընկերությունը փնտրում է Անգլերենի և Իսպաներենի իմացությամբ հաճախորդների սպասարկման մասնագետի: 5-օրյա աշխատանքային շաբաթ, 37,5 ժամ շաբաթական(երեկոյան շիֆթ), մրցակցային աշխատավարձ և վճարվող հավելյալ ժամեր:
Պարտականություններ
- Առցանց և հեռախոսով հաճախորդների սպասարկում, ուղղորդում և խորհրդատվություն
- Առաջարկել լուծումներ հաճախորդների տարբեր իրավիճակների համար
- Ներկայացնել մանրամասն տեղեկատվություն հաճախորդներին
- Համագործակցել այլ բաժինների հետ, աշխատել թիմում
- Ապահովել դրական, բարեկիրթ և մոտիվացնող վերաբերմունք բոլոր հաճախորդների հանդեպ
- Արձագանքել հաճախորնդերի բողոքներին
- Բացահայտել և բավարարել հաճախորդների կարիքները և խնդիրները
Պահանջներ
- Անգլերեն (գրավոր և բանավոր) և իսպաներեն(միայն բանավոր) լավ իմացություն
- Լսելու և ընկալելու ունակություններ
- Խնդիրների բացահայտման և լուծումների առաջարկման ունակություններ
- Հաճախորդների սպասարկման ունակություններ
- Սթրեսակայունություն
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն
- Աշխատանքային փորձը կդիտվի իբրև առավելություն
- Պատրաստակամություն աշխատել 17:00-ից մինչև 01:00 (ետադարձ տեղափոխումը իրականացվում է անվճար):