
Հաճախորդների սպասարկման մասնագետ
YELL.am
Նկարագրություն
Հայաստան Տեղեկատուին անհրաժեշտ են սպասարկման ոլորտի մասնագետներ՝ թվային մարքեթինգի նվազագույն գիտելիքներով՝ հաճախորդների և գործընկերների հետ մշտական կապն ապահովելու համար։
Պարտականություններ
- Պրոֆիլակտիկ շփում հաճախորդների հետ
- Սոցցանցերի (Facebook, Instagram) սպասարկում
- Կայքի սպասարկում (նկարների, տեսանյութերի, հատուկ առաջարկների տեղադրում)
- Փոստ-դիզայնների պատրաստում
- Նամակների ցրման (e-mailing) պատրաստում
- Այլ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է լեզվաբանության կամ մարքեթինգի ոլորտում)
- Աշխատանքային փորձ՝ նվազագույնը մինչև 1 տարի (բայց դիտարկվում են բոլոր CV-ները)
- Դիզայներական ծրագրերի իմացությունը առավելություն է տալիս
- Համակարգչային ծրագրերի նվազագույն իմացություն (MS office, Google tools, Internet)
- Լեզուների իմացություն՝ հայերեն (պարտադիր), ռուսերեն, անգլերեն (ցանկալի)
- Այլ
Ինչպիսին պետք է լինի մեր մասնագետը
- Ակտիվ ու աշխույժ
- Սովորող, պրպտող, զարգացող
- Ինքնակազմակերպվող, գաղափարներ տվող
- Սթրեսակայուն
- Պատրաստ անհրաժեշտության դեպքում ավել աշխատելու (իհարկե կրկնակի վճարմամբ)
Այլ մանրամասներ
- Աշխատանքը՝ գրանցված (արձակուրդ + նպաստներ)
- Աշխատանքային ժամերը՝ 9։30 - 18։30
- Աշխատավարձը՝ աճող
- Հասցեն՝ ք․ Երևան,Սայաթ-Նովա 40/1
YELL.am-ը՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ, բիզնես պորտալ և տեղեկատվական համակարգ է, որը Հայաստանում գործող կազմակերպություններին տրամադրում է ինքնակառավարվող բիզնես էջ և ապահովում այցելություններ, դիտումներ, զանգեր ․․․․ և մի շարք թվային մարքեթինգի գործիքներ։
Հիմնադրվել է 2009 թվականին և համարվում է առաջատարներից մեկը իր բնագավառում:
Մոտ 70000 գրանցված կազմակերպություններ, մոտ 6000 համագործակցություն։