Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաճախորդների սպասարկման կենտրոնի աշխատակից

Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Կես դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
19.03.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում հաճախորդների սպասարկման կենտրոնի աշխատակցի, ով կմիանա մեր պրոֆեսիոնալ թիմին։

Պարտականություններ

  • Հաճախորդների սպասարկում, վաճառքի և խորհդատվության իրականացում,
  • Հեռախոսազանգերի ընդունում, ընկերության շահագրգիռ ստորաբաժանումներին զանգի և հարցերի փոխանցում, հեռախոսային խորհրդատվության տրամադրում կամ վերահասցեավորում համապատասխան մասնագետին, զանգերի և այցերի գրանցում համապատասխան ծրագրում,
  • Ընկերության դրամարկղից և դեղատներից գնված ապրանքատեսականու երաշխիքի գրանցում, երաշխիքային փոխարինման կարիք ունեցող ապրանքատեսականու փոխարինում և սպասարկման ակտերի կազմում,
  • Accu-Chek Yerevan Service ծրագրի շրջանակներում մանկական դիաբետով երեխաների ծնողների հետ նախապատրաստած պայմանագրերի կնքում, տվյալների էլ.բազայի ձևավորում,
  • Մանրածախ վաճառքի պահեստում առկա քանակների առկայության վերստուգում ամիսը մեկ անգամ,
  • Օրվա ընթացքում մանրածախ վաճառքից գոյացած գումարի հանձնում գանձապահին,
  • Սպասարկման բաժնի կողմից օգտագործված ապրանքատեսականու վերաբերյալ հաշվետվությունների կազմում, ՀԱՍ կենտրոնի ղեկավարին ներկայացում,
  • Հաճախորդների կողմից արտահայտած բողոքների արձանագրում,
  • Ընկերության այլ հասցեներում գործող սպասարկման կենտրոնների աշխատակիցների աշխատանքի համակարգում և ուսուցում,
  • Ընկերության կողմից կազմակերպվող Expo-ների մասնակցություն։

Պահանջներ

  • Կրթությունը բարձրագույն՝ ցանկալի է բժշկական կամ հարբժշկական,
  • Վաճառքի և սպասարկման հմտություններ,
  • Սթրեսակայունություն, ինքնատիրապետում,
  • Կոնֆլիկտի կառավարման հմտություն,
  • Թիմային աշխատանքի և միջանձնային շփման հմտություններ,
  • Համակարգչային գիտելիքները՝ MS Word, Excel,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Ժամանակի կառավարման հմտություն,
  • Աշխատելու պատրաստակամություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում։

Հավելյալ նշումներ

  • 6-օրյա աշխատանքային գրաֆիկ,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բժշկական ապահովագրություն,
  • Մասնագիտական դասընթացներին մասնակցելու հնարավորություն։
Ընկերության մասին
address
Հասցե
0014, ք. Երևան, Ազատության պող. 26/8 շենք
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
37411878717

«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը հիմնադրվել է 1996թ. սեպտեմբեր ամսին: 2005թ-ից ընկերությունը սկսել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: Անցած տարիների ընթացքում ընկերությունը ընդլայնելով իր գործունեության ոլորտը, սկսել է նաև զբաղվել անալիտիկ, ուսաումնական, կոսմետոլոգիական սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով: Տարիների ընթացքում մեր ընկերությունը ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի և պարտաճանաչ ներկրող: «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունն իրականացնում է բժշկական, լաբորատոր, անալիտիկ և ուսումնական սարքավորումների ներմուծման, տեղադրման, միացման աշխատանքներ, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև պատվիրատուի անձնակազմի համալիր ուսուցում։ Ընկերությունը համագործակցում է բժշկական և լաբորատոր սարքավորումներ արտադրող առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ " “bioMérieux” (Ֆրանսիա), "BTL" (Մեծ Բրիտանիա), "Hamilton Medical" (Շվեյցարիա), "Roche Diagnostics" (Շվեյցարիա), "Roche Diabetes Care" (Շվեյցարիա), "Sysmex" (Ճապոնիա), "Diagnostica Stago" (Ֆրանսիա), "Agilent Technologies" (ԱՄՆ), " Dornier MedTech" (Գերմանիա) և մի շարք այլ ընկերություններ: Ընկերության անձնակազմը՝ վաճառքի մենեջերները, բժշկական ներկայացուցիչները, ինժեներները անցնում են ամենամյա վերապատրաստումներ՝ արտադրող կազմակերպություններում և ունեն համապատասխան հավաստագրում: Մեր նպատակը Մեր գործունեության հիմնական ուղղությունն է գիտահետազոտական սարքավորումների ներմուծումը ամենօրյա կլինիկական պրակտիկա,ինչը իրականանում է նորագույն սարքավորումների կիրառմամբ,դրանց համապատասխան տեխնիկական, ինտելեկտուալ և համակարգային սպասարկման ապահովմամբ: Եվ այսպիսի ուղղվածությամբ էլ մոտենում ենք մեր բոլոր պոտենցիալ գնորդներին: Մեր նվաճումները «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը 2015թ-ին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ, արժանացավ «Մերկուրի» մրցանակի՝ որպես բժշկական, լաբորատոր և անալիտիկ սարքավորումներ ներմուծող առաջատար ընկերություն:

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում