Հաճախորդների Սպասարկման Գործակալ
Speedster
Ընկերություն՝ SpeedsterNow.com
Գտնվելու վայր՝ Business Park, Ազատության պողոտա 24/15, Քանաքեռ-Զեյթուն, Երևան, Հայաստան
Speedster-ը փնտրում է Customer Support Agent-ների՝ մեր երևանյան թիմին միանալու համար։ Մենք տրամադրում ենք տեղական առաքման ծառայություններ՝ օգնելով բիզնեսներին և անհատներին կազմակերպել արագ և հուսալի առաքումներ Կալիֆորնիայում։
Փնտրում ենք աշխատակիցների, ովքեր կաջակցեն մեր առաքման օպերացիոն գործընթացներին Կալիֆորնիայի / Pacific Time ժամային գոտով։ Յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում միաժամանակ աշխատելու են երկու գործակալ։
Աշխատանքային գրաֆիկ
Յուրաքանչյուր աշխատակից աշխատելու է 8 ժամ մեկ հերթափոխում։
Բոլոր աշխատանքային ժամերը նշված են Կալիֆորնիայի / Pacific Time ժամային գոտով և նաև ներկայացված են Երևանի ժամանակով։
Դիմորդները պետք է պատրաստ լինեն աշխատել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ըստ նախապես հաստատված գրաֆիկի։
Հերթափոխ 1՝
7:00 AM – 3:00 PM Կալիֆորնիայի ժամանակ / PST
Երևանի ժամանակ՝ 6:00 PM – 2:00 AM
Հերթափոխ 2՝
3:00 PM – 11:00 PM Կալիֆորնիայի ժամանակ / PST
Երևանի ժամանակ՝ 2:00 AM – 10:00 AM
Պարտականություններ
-
Կառավարել հաճախորդների հարցումները և աջակցության խնդիրները
-
Արագ և պրոֆեսիոնալ կերպով լուծել առաքման հետ կապված խնդիրները
-
Գտնել հասանելի վարորդներ ակտիվ պատվերների համար, երբ վարորդների հասանելիությունը սահմանափակ է
-
Հետևել պատվերներին և աջակցել առաքման գործընթացների սահուն ընթացքին
-
Շփվել հաճախորդների, վարորդների և ներքին թիմի հետ
-
Օգնել ապահովել, որ յուրաքանչյուր առաքում կատարվի սահուն և ժամանակին
Պահանջներ
-
Ուժեղ հաղորդակցման հմտություններ և վարժ անգլերեն
-
Տրված հերթափոխով աշխատելու հնարավորություն
-
Հարմարավետություն հավելվածների, dashboard-ների և առցանց գործիքների օգտագործման մեջ
-
Հուսալիություն, կազմակերպվածություն և ճնշման տակ աշխատելու կարողություն
-
Customer support-ի փորձը առավելություն է
Աշխատավարձ և փոխհատուցում
-
Աշխատանքային ժամեր՝ Աշխատակիցները պետք է աշխատեն երկուշաբթիից ուրբաթ՝ նվազագույնը 8 ժամ մեկ հերթափոխում։ Սա կազմում է մոտ 40 աշխատանքային ժամ շաբաթական՝ որպես ստանդարտ գրաֆիկ։
-
Weekend Availability՝ Շաբաթ կամ կիրակի հերթափոխերը պարտադիր չեն ամեն ամիս։ Սակայն աշխատակիցները կարող են անհրաժեշտության դեպքում աշխատել որոշ շաբաթ կամ կիրակի հերթափոխեր, եթե ցանկանում են հասնել 180+ ամսական աշխատանքային ժամի և ստանալ բոնուսը։ Բոլոր weekend հերթափոխերը նախապես կպլանավորվեն և կհաստատվեն։
-
Աշխատավարձ և բոնուս՝ Ամսական աշխատավարձը կազմում է 400,000 AMD։ Այն աշխատակիցները, ովքեր ամսվա ընթացքում կաշխատեն 180 կամ ավելի ժամ, կստանան լրացուցիչ 50,000 AMD բոնուս։ Այդ դեպքում ընդհանուր ամսական փոխհատուցումը կկազմի 450,000 AMD։