Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաճախորդների սպասարկման և վաճառքի B2C մասնագետ

O2 Գարդենս

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
24.12.2026

Նկարագրություն

Օ2 Gardens-ը փնտրում է հաճախորդակենտրոն և էներգիայով լի վաճառքի և սպասարկման մասնագետ, ով կապահովի բարձրորակ սպասարկում և կնպաստի մանրածախ վաճառքների աճին։

Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, ունեք վաճառքի հմտություններ և հետաքրքրված եք բույսերով՝ միացեք մեր թիմին

Պարտականություններ

  • Իրականացնել սրահում և օնլայն հարթակներում հաճախորդների սպասարկում՝ ապահովելով արդյունավետ վաճառքներ
  • Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել նպատակային լուծումներ՝ ապահովելով բարձր մակարդակի սպասարկում
  • Ընդունել և ձևակերպել պատվերներ՝ ապահովելով արագ և հստակ իրականացում
  • Վարել բանակցություններ և կնքել համագործակցության պայմանագրեր
  • Կառուցել և պահպանել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ
  • Ապահովել վաճառքի պլանների կատարում և գերազանցում
  • Աջակցել լանդշաֆտային նախագծերի կազմակերպման գործընթացներին

Պահանջներ

  • Սպասարկման կամ վաճառքի ոլորտում նվազագույնը 1 տարվա փորձ
  • Զարգացած հաղորդակցման հմտություն և վաճառքի հմտություններ
  • Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու ցանկություն
  • Ապրանքատեսակների արագ յուրացնելու կարողություն
  • Աշխատասիրություն և բարձր պատասխանատվության զգացում
  • Նպատակասլացություն և նախաձեռնողականություն
  • Արագ կողմնորոշվելու և լուծումներ գտնելու հմտություն
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office, հիմնական օֆիսային ծրագրեր)
  • 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հայերեն գրագետ խոսքի տիրապետում (անգլերենի և ռուսերեն լեզուների պրակտիկ տիրապետումը, կդիտվի որպես առավելություն)

Մենք առաջարկում ենք`

  • Մրցունակ աշխատավարձ
  • Տարեկան 6 լրացուցիչ հանգստյան օր
  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք
  • Մասնագիտական աճ և զարգացում
  • Ընկերական և պրոֆեսիոնալ թիմ

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքի վայր՝ Երևան, Սիլիկյան թաղամաս 13փ․,2/8
  • Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի – Շաբաթ
Ընկերության մասին
address
Հասցե
Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, Հ 2/8, Yerevan, Armenia, 0029, Yerevan, Armenia
address
Աշխատակիցների քանակ
51-150

Օ₂ Gardens-ը հիմնադրվել է 2021 թվականին և մասնագիտանում է 2000-ից ավելի բազմատեսակ բույսերի, ծառերի և թփերի ներմուծմամբ, աճեցմամբ, խնամքով և վաճառքով: Մենք ներկայացնում ենք ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մշակույթ և առաջարկում ենք լանդշաֆտային դիզայնի համալիր ծառայություններ, ներառյալ խորհրդատվություն, տարածքի չափագրում և նախագծում, ստեղծագործական լուծումներ, կանաչապատում, ավտոմատ ոռոգման համակարգերի ներդնում, վնասատուների և հիվանդությունների վերահսկում և բուժում։

🌿 Կանաչապատման համալիր ծառայություններ
🌿 Բույսերի և ծաղկամանների ամենամեծ տեսականին Հայաստանում
🌿 Բնական կանաչ պատեր
🌱 Կանաչ տուրեր

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում