Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաճախորդների սպասարկման և SMM մասնագետ

Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս ՓԲԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 150,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
16.12.2026

Նկարագրություն

FlexApp-ը՝ թվային լուծումներ և ժամանակակից տեխնոլոգիական ծառայություններ առաջարկող ընկերություն, փնտրում է հաղորդակցվող, պատասխանատու և ստեղծագործ մասնագետի՝ մեր թիմին միանալու համար որպես Հաճախորդների սպասարկման և SMM մասնագետ։

Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, հետաքրքրված եք սոցիալական մեդիայով և ցանկանում եք զարգանալ տեխնոլոգիական միջավայրում, սպասում ենք Ձեր դիմումին։

Պարտականություններ

  • Կապ հաստատել հաճախորդների հետ՝ հասկանալու նրանց փորձը և գոհունակության մակարդակը FlexApp համակարգից։
  • Հավաքագրել հաճախորդների կարծիքներն ու առաջարկները՝ ծառայությունների բարելավման նպատակով։
  • Աջակցել հաճախորդների հետ երկարաժամկետ և դրական հարաբերությունների ձևավորմանը։
  • Վարել և թարմացնել ընկերության սոցիալական էջերը (Facebook, Instagram և այլ հարթակներ)՝ մարքեթինգային թիմի հետ միասին
  • Պատրաստել և հրապարակել սոցիալական մեդիայի բովանդակություն։
  • Մասնակցել մարքեթինգային գաղափարների մշակմանը և արշավների իրականացմանը։
  • Համագործակցել մարքեթինգի և վաճառքի թիմերի հետ՝ ընկերության զարգացման նպատակներով։
  • Կատարել այլ ադմինիստրատիվ և կազմակերպչական առաջադրանքներ՝ ըստ անհրաժեշտության։

Պահանջներ

Մենք ակնկալում ենք, որ Դուք՝

  • Ունեք գերազանց հաղորդակցման հմտություններ և գրագետ խոսք։
  • Կարողանում եք հեշտությամբ կապ հաստատել մարդկանց հետ։
  • Տիրապետում եք սոցիալական մեդիա հարթակներին և դրանց կառավարման սկզբունքներին։
  • Ունեք պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպված եք։
  • Կարողանում եք աշխատել թիմում և առաջարկել նոր գաղափարներ։
  • Ունեք զարգանալու և նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն։
  • Ունեք համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft Office)
  • Օտար լեզուների իմացություն ՝ ռուսերեն, անգլերեն (միջին մակարդակ)
  • Նախկին փորձը հաճախորդների սպասարկման, SMM կամ հարակից ոլորտներում կդիտվի որպես առավելություն։

Առավելություններ՝

  • Բժշկական ապահովագրության առկայություն
  • Ընկերության ներսում աճի և երկարաժամկետ համագործակցության հեռանկար
  • Աշխատավարձի փուլային վերանայում
  • Կայուն աշխատանք տեխնոլոգիական և զարգացող ընկերությունում։
  • Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություն։
  • Ընկերական և աջակցող աշխատանքային միջավայր։

Լրացուցիչ տեղեկություն՝


Աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամեր՝ 10:00 - 19:00
Աշխատավարձ՝ սկսած 150,000 ՀՀ դրամից
Առաջին ամիսը՝ վճարվող փորձաշրջան։

Հայտին կարող են դիմել նաև հեռակա ուսուցմամբ ուսանողները։


Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում