Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաճախորդների սպասարկման և մոնիթորինգի մասնագետ

Սոլարա

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
25.07.2026

Նկարագրություն

«Սոլարա» ՍՊԸ-ն՝ հանդիսանալով արևային էներգետիկայի լուծումների ոլորտում առաջատար ընկերություն, ընդլայնում է իր թիմը և փնտրում է հաճախորդների սպասարկման և մոնիթորինգի մասնագետ, ով կիրականացնի արևային կայանների աշխատանքի մշտադիտարկում, կբացահայտի տեխնիկական խնդիրները, կհաղորդակցվի հաճախորդների հետ և կհամակարգի սպասարկման գործընթացի փուլերը։

Պարտականություններ

  • ՀՀ ամբողջ տարածքում տեղադրված արևային համակարգերի անընդհատ մշտադիտարկման ապահովում մոնիթորինգային ծրագրի միջոցով (կայանների օնլայն մոնիթորինգ, օֆֆլայն և ալարմային դեպքերի վերահսկում, սթրինգների ստուգում)

  • Արևային կայանների և ջրատաքացուցիչների վերաբերյալ հաճախորդների հեռախոսազանգերի, առաջացած խնդիրների պարզաբանում, անհրաժեշտության դեպքում հայտն ուղղորդել համապատասխան բաժին խնդրի կարգավորման համար

  • Bitrix համակարգում արտացոլել կայանների տեղադրման և սպասարկման ընթացիկ փուլերը՝ հետևողական լինելով ընթացակարգի հաջորդականությանը

  • Bitrix համակարգում աշխատանքային գործունեությամբ պայմանավորված անհրաժեշտ տվյալնների, տեղեկատվության արտացոլում , թարմացում, համակարգում

  • Պահպանել կապ հաճախորդների հետ՝ սպասարկման ընթացքում առաջացած խնդիրների վերաբերյալ

  • Անհրաժեշտ հաշվետվությունների ներկայացում անմիջական ղեկավարին և փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովում

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը էլեկտրատեխնիկայի, էներգետիկայի կամ հարակից ոլորտում կդիտարկվի առավելություն

  • Արևային էներգետիկայի ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի առավելություն

  • Տեխնիկական սպասարկման, մոնիթորինգի կամ էներգետիկայի ոլորտում աշխատանքային փորձառությունը կդիտարկվի առավելություն

  • CRM համակարգերի (Bitrix) աշխատելու կարողություն

  • Microsoft Excel-ի և Office փաթեթի լավ իմացություն։

  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Վերլուծական մտածողություն
  • Խնդիրների արագ լուծման կարողություն
  • Հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտություն։
  • Սթրեսային իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն։
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների տիրապետում

Հավելյալ նշումներ

Մինչև աշխատանքի ընդունվելը կազմակերպությունը ապահովում է ուսումնական ընթացակարգ՝ փորձի փոխանակման և տեղեկատվության փոխանցման նպատակով

Աշխատանքային գրաֆիկը վեցօրյա, ժամը՝ 09։00-18։00 / գրասենյակից/ , շաբաթ օրը՝ 09։00-16։00 /հեռավար/

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան, Ն.Բունիաթյան փող., 14 շենք
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
055334430

ՍՈԼԱՐԱ ընկերությունը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող փորձառու ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և հանդիսանում է «LA Սոլար գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեր ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում: Ինչպես նաև առաջարկում ենք արևային պրեմիում վահանակների և արևային էներգիայի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար

Նշե՛ք ակնկալվող աշխատավարձի չափը։ *

Այս դաշտը պարտադիր է
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում