
Հաճախորդների սպասարկման և դրամարկղային գործառնությունների բաժնի սպասարկող («Վանաձոր» մասնաճյուղ)
ԱՄԻՕ ԲԱՆԿ
Նկարագրություն
Հաճախորդների պահանջմունքների բացահայտում, ուղիղ և խաչաձև վաճառքներ, արագ և որակյալ սպասարկում:
Պարտականություններ
- ՀԾ-Բանկ համակարգում տարատեսակ վճարումների իրականացում և արագ դրամական փոխանցումների սպասարկում (ֆիզիկական և իրավաբանական անձանց համար),
- Բանկային ծառայությունների (այդ թվում նաև վարկերի) վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, ԱՔՌԱ հարցումների իրականացում,
- Քաղվածքների/տեղեկանքների տրամադրում,
- Գլխավոր դրամարկղից դեպի մյուս դրամարկղեր գումարի պահանջի/ավելցուկի հետվերադարձի ձևակերպում,
- Վարկային հայտերի ընդունում (սպառողական անգրավ վարկ, վարկային գիծ, առաջնակարգ գրավով վարկ), վարկի և գրավի ձևակերպում՝ սահմանված կաղապարներին համապատասխան, վարկային փաթեթների հավաքագրում,
- Սահմանված ամսական վաճառքների պլանների իրականացում,
- Բանկոմատների լիցքավորման և լիցքաթափման գործընթացին մասնակցություն և, ՀՍԴԳ բաժնի պետի բացակայության դեպքում, ծրագրային ձևակերպման ապահովում,
- Բանկ-Հաճախորդ համակարգի սպասարկում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է ֆինանսների և/կամ տնտեսագիտության ոլորտներում,
- Բանկային գործի և գործառնությունների, բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն,
- Կանխիկ դրամով աշխատելու փորձառությունը ցանկալի է,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
- Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ-Բանկ համակարգի իմացությունը ցանկալի է,
- Հայերենի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի։
Տեսլական
Լինել հոգատար գործընկեր ֆինանսական և հարակից ծառայությունների ոլորտում:
Բրենդի խոստումը
AMIO -ն բանկային փորձառությունը դարձնում է հեշտ եւ հարմարեցնում անհատապես ձեզ համար: Վստահիր և վայելիր։