Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաճախորդների սպասարկման և դրամարկղային գործառնությունների բաժնի սպասարկող

ԱՄԻՕ ԲԱՆԿ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
03.07.2025

Աշխատանքի նկարագրություն

Հաճախորդների պահանջմունքների բացահայտում, ուղիղ և խաչաձև վաճառքներ, արագ և որակյալ սպասարկում:

Աշխատանքային պարտականություններ

  • ՀԾ-Բանկ համակարգում տարատեսակ վճարումների իրականացում և արագ դրամական փոխանցումների սպասարկում (ֆիզիկական և իրավաբանական անձանց համար),
  • Բանկային ծառայությունների (այդ թվում նաև վարկերի) վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, ԱՔՌԱ հարցումների իրականացում,
  • Քաղվածքների/տեղեկանքների տրամադրում,
  • Գլխավոր դրամարկղից դեպի մյուս դրամարկղեր գումարի պահանջի/ավելցուկի հետվերադարձի ձևակերպում,
  • Վարկային հայտերի ընդունում (սպառողական անգրավ վարկ, վարկային գիծ, առաջնակարգ գրավով վարկ), վարկի և գրավի ձևակերպում՝ սահմանված կաղապարներին համապատասխան, վարկային փաթեթների հավաքագրում,
  • Սահմանված ամսական վաճառքների պլանների իրականացում,
  • Բանկոմատների լիցքավորման և լիցքաթափման գործընթացին մասնակցություն և, ՀՍԴԳ բաժնի պետի բացակայության դեպքում, ծրագրային ձևակերպման ապահովում,
  • Բանկ-Հաճախորդ համակարգի սպասարկում:

Անհրաժեշտ պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է ֆինանսների և/կամ տնտեսագիտության ոլորտներում,
  • 1 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
  • Բանկային գործի և գործառնությունների, բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն,
  • Կանխիկ դրամով աշխատելու փորձառությունը ցանկալի է,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ-Բանկ համակարգի իմացությունը ցանկալի է,
  • Հայերենի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է:
Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Նալբանդյան 48
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
37410592093

Տեսլական

Լինել հոգատար գործընկեր ֆինանսական և հարակից ծառայությունների ոլորտում:

Բրենդի խոստումը

AMIO -ն բանկային փորձառությունը դարձնում է հեշտ եւ հարմարեցնում անհատապես ձեզ համար: Վստահիր և վայելիր։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Sports Package
Սպորտային փաթեթ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում