Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաճախորդների ներգրավվման մասնագետ

Կալիբրի Գրուպ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Անշարժ Գույք
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
28.03.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կալիբրի անշարժ գույքի ընկերությունը փնտրում է եռանդուն, նպատակսլաց արդյունքների վրա հիմնված հաճախորդների ներգրավվման փորձառու մասնագետի՝ մեր թիմին միանալու համար: Այս հաստիքի աշխատակիցը պետք է լինի ակտիվ անձնավորություն՝ գերազանց բանակցային հմտություններով, մանրուքների նկատմամբ ուշադրությամբ և հաճախորդներին բացառիկ սպասարկում մատուցելու ցանկությամբ:

ՀԱՍՏԻՔԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ՝ նշանակել ռիելթորի համար հանդիպումներ, ֆիլտրել ինֆորմացիան, խնայել ոիելթորի ժամանակը։

ՀԱՍՏԻՔԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՝ թիրախային հաճախորդին ներկայացված ծառայություններն ու նշանակված հանդիպումն է։

Պարտականություններ

  • Իրականացնել օրեկան 50-60 զանգ,
  • Ներկայացնել ընկերության ծառայությունները,
  • Մշակել առարկությունները,
  • Նշանակել հանդիպումներ,
  • Հետևել պոտենցիալ հաճախորդներին,
  • Վարել հաշվետվություններ զանգերի արդյունքների վերաբերյալ։

Պահանջներ

  • Սառը զանգեր իրականացնելու փորձը պարտադիր է,
  • Գրագետ, գեղեցիկ, վստահ խոսք,
  • Համառություն, էներգիա,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Պատասխանատվություն, արդյունքի հասցնելու ունակություն,
  • Թիմում աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

  • Լրիվ դրույք,
  • Ֆիքսված աշխատավարձ + % աշխատանքի արդյունքների հիման վրա,
  • Կարիերայի աճ:

Այս աշխատանքը նախատեսված է նրանց համար, ովքեր սիրում են դժվարությունները, պատրաստ են բախվել նոր մարտահրավերների և չեն վախենում հաղթահարել դրանց՝ դառնալով իրենց ոլորտի առաջատար մասնագետ։

Միացե՛ք մեր դինամիկ թիմին, որտեղ ձեր հմտություններն ու նվիրվածությունը կպարգևատրվեն: Ուղարկեք ձեր ինքնակենսագրականն այսօր նշված էլ․ հասցեով և սկսեք մասնագիտական աճի և հաջողության Ձեր ուղին:

Ընկերության մասին
address
Հասցե
Իսահակյան փողոց 8
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
044095775

Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։

Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։

Գաղափարախոսությունը`
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։

Դրա համար մենք՝
• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Stock units
Ընկերության բաժնետոմսեր

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում