Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաճախորդների ներգրավման մասնագետ (Cold Calling Specialist)

Կալիբրի Գրուպ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
18.12.2025

Նկարագրություն

Calibri Real Estate–ը Հայաստանի առաջատար անշարժ գույքի գործակալություններից է։ Մենք աշխատում ենք միջազգային ստանդարտներով, կիրառելով Հյուսիսային Ամերիկայի առաջադեմ տեխնոլոգիաներ։ Մեր թիմը ընդլայնվում է, և մենք փնտրում ենք հաճախորդների ներգրավման մասնագետ, ով կաջակցի ռիելթորներին՝ ապահովելով թիրախավորված զանգեր և արդյունավետ հանդիպումներ պոտենցիալ հաճախորդների հետ։

Պաշտոնի նպատակը

Սառը զանգերի միջոցով ներգրավել նոր պոտենցիալ հաճախորդներ, բացահայտել նրանց կարիքները և նշանակել արդյունավետ հանդիպումներ ռիելթորների հետ։ Ձեր աշխատանքը կօգնի գործակալներին կենտրոնանալ վաճառքի հիմնական գործընթացների վրա։

Պարտականություններ

  • Սառը զանգերի իրականացում՝ ըստ օրական և շաբաթական պլանի,
  • Պոտենցիալ հաճախորդների կարիքների բացահայտում,
  • Հաճախորդներին ներկայացնել ընկերության ծառայությունները,
  • Առարկությունների մշակման միջոցով վստահություն ձևավորել,
  • Հանդիպումներ համակարգել ռիելթորների ժամանակացույցի հետ համադրելով,
  • Հանդիպումների վայրի և ժամի ճշգրտում, փոփոխությունների օպերատիվ փոխանցում,
  • Տվյալների գրանցում CRM համակարգում՝ մանրամասն մեկնաբանություններով,
  • Շաբաթական հաշվետվությունների կազմում և արդյունքների վերլուծություն,
  • Նոր ընդունված գործակալների ուսուցում՝ մասնավորապես սառը զանգերի և հաճախորդների ներգրավման մեթոդաբանության փոխանցում։

Պահանջներ

  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Վաճառքի կամ սառը զանգերի փորձը առավելություն է,
  • Վերլուծական մտածողություն և լսելու կարողություն,
  • Կարգապահություն, համակարգված աշխատանք, պատասխանատվություն,
  • CRM համակարգերում աշխատելու հմտություն ցանկալի է։

Հավելյալ նշումներ

  • Լրիվ դրույք,
  • Ֆիքսված աշխատավարձ + տոկոսի համակարգ՝ աշխատանքի արդյունքների հիման վրա,
  • Կարիերայի աճի հնարավորություն՝ ներքին վերապատրաստումներով և առաջխաղացման ճանապարհով։
Ընկերության մասին
address
Հասցե
Իսահակյան փողոց 8
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
044095775

Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։

Մեր առաքելությունն է`

Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։

Գաղափարախոսությունը

Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։

Դրա համար մենք՝

  • Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով,
  • Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ,
  • Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով,
  • Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Stock units
Ընկերության բաժնետոմսեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում