Հաճախորդների հետ աշխատանքի և ծրագրերի համակարգող
Yell.am
Աշխատանքի նկարագիր
Փնտրում ենք մասնագետ, ով կդառնա ընկերության և հաճախորդների միջև հիմնական կապող օղակը՝ ծրագրի ներկայացման, ներդրման, օգտագործման և հետագա զարգացման փուլերում։
Հիմնական պարտականություններ
- Վաճառքի թիմի կողմից փոխանցված նոր հաճախորդների հետ հանդիպումների անցկացում և ծրագրային լուծումների ներկայացում։
- Հաճախորդին ծրագրի հնարավորությունների և գործիքների ցուցադրում, հարցերին պատասխանների տրամադրում։
- Հաճախորդի կողմից ներկայացվող պահանջների, առաջարկների և փոփոխությունների բացահայտում, գրանցում և հստակ ձևակերպում։
- Հաճախորդի պահանջների փոխանցում տեխնիկական թիմին և դրանց քննարկման կազմակերպում։
- Հաճախորդների հետ մշտական կապի պահպանում ծրագրի օգտագործման և հետագա զարգացման ընթացքում։
- Գործող հաճախորդներին ծրագրի գործիքների և հնարավորությունների օգտագործման հարցում խորհրդատվության տրամադրում։
- Նոր փոփոխությունների և ֆունկցիոնալ պահանջների քննարկում հաճախորդի հետ, դրանց ճիշտ ձևակերպում և փոխանցում տեխնիկական թիմին։
- Տեխնիկական թիմին փոխանցված առաջադրանքների կատարման ընթացքի վերահսկում։
- Առաջադրանքների կատարման ժամկետների հետևում և անհրաժեշտության դեպքում թիմից կարգավիճակի ճշտում։
- Հաճախորդին առաջադրանքների ընթացքի և կատարման վերաբերյալ ժամանակին տեղեկատվության տրամադրում։
- Հաճախորդի հետ առաջացող հարցերի, խնդիրների և առաջարկների համակարգում ու համապատասխան մասնագետներին փոխանցում։
- Անհրաժեշտության դեպքում ծրագրի փոփոխությունների և նոր ֆունկցիոնալության վերաբերյալ քննարկումների կազմակերպում։
- Ղեկավարության կողմից տրված այլ աշխատանքային առաջադրանքների կատարում։
Պահանջվող հմտություններ
- Հաղորդակցման և բանակցելու լավ հմտություններ։
- Հաճախորդի պահանջները լսելու, հասկանալու և ճիշտ ձևակերպելու ունակություն։
- Տեխնիկական տեղեկատվությունը հաճախորդին պարզ և հասկանալի ներկայացնելու կարողություն։
- Տարբեր խնդիրներ միաժամանակ համակարգելու և առաջնահերթությունները ճիշտ դասավորելու ունակություն։
- Պատասխանատվություն առաջադրանքների և ժամկետների նկատմամբ։
- Թիմային աշխատանքի և տեխնիկական մասնագետների հետ արդյունավետ համագործակցության կարողություն։
- Ծրագրային համակարգերի նկատմամբ հետաքրքրվածություն և նոր գործիքներ արագ սովորելու ունակություն։
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է։
Կլինի առավելություն
- IT ոլորտում աշխատանքային փորձ։
- CRM/ERP կամ այլ բիզնես համակարգերի հետ աշխատելու փորձ։
- Business Analyst, Account Manager, Customer Success կամ Project Coordinator աշխատանքի փորձ։
- Ծրագրավորման և տեխնիկական գործընթացների ընդհանուր պատկերացում։
Հաստիքի հիմնական նպատակը
Մասնագետը պետք է ապահովի, որ հաճախորդի պահանջը ճիշտ հասկացվի և փոխանցվի տեխնիկական թիմին, առաջադրանքը ժամանակին կատարվի, իսկ հաճախորդը ամբողջ գործընթացի ընթացքում ստանա հստակ և ժամանակին տեղեկատվություն։
YELL.am-ը՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ, բիզնես պորտալ և տեղեկատվական համակարգ է, որը Հայաստանում գործող կազմակերպություններին տրամադրում է ինքնակառավարվող բիզնես էջ և ապահովում այցելություններ, դիտումներ, զանգեր ․․․․ և մի շարք թվային մարքեթինգի գործիքներ։
Հիմնադրվել է 2009 թվականին և համարվում է առաջատարներից մեկը իր բնագավառում:
Մոտ 70000 գրանցված կազմակերպություններ, մոտ 6000 համագործակցություն։