Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաճախորդների հետ առցանց հաղորդակցության մասնագետ

Meridian Prime Service Company

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 700-800 $
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
07.11.2026

Նկարագրություն

Meridian Prime Service նորարարական և զարգացող ընկերությունը փնտրում է ակտիվ, հաղորդակցվող և նպատակասլաց մասնագետի՝ իր թիմին միանալու համար։

Մենք փնտրում ենք Հաճախորդների հետ առցանց հաղորդակցության մասնագետ, ով կմիանա մեր թիմին և կնպաստի ընկերության հաճախորդների բազայի ընդլայնմանը։

Պարտականություններ

  • Սոցիալական ցանցերի միջոցով պոտենցիալ հաճախորդների որոնում։
  • Նոր հաճախորդների հետ առցանց կապի հաստատում և ակտիվ հաղորդակցություն։
  • Ընկերության ծառայությունների ներկայացում և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում։
  • Հաճախորդների հետ գրագետ, բարեհամբույր և արդյունավետ նամակագրության վարում։
  • Հաճախորդների հետ շարունակական կապի պահպանում։
  • Սահմանված օրական և ամսական աշխատանքային ցուցանիշների ապահովում։
  • Թիմի հետ արդյունավետ համագործակցություն և ընթացիկ աշխատանքային առաջադրանքների կատարում։

Պահանջներ

Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝

  • Անգլերենի իմացություն՝ առնվազն B1 մակարդակ։
  • Սոցիալական ցանցերի (Facebook, Instagram և այլն) լավ իմացություն։
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման զարգացած հմտություններ։
  • Նոր մարդկանց հետ հեշտությամբ կապ հաստատելու և արդյունավետ հաղորդակցություն վարելու կարողություն։
  • Նախաձեռնողականություն, ակտիվություն և արդյունքի հասնելու ձգտում։
  • Համակարգչային գրագիտություն և առցանց հարթակներից օգտվելու հմտություններ։
  • Թիմում աշխատելու կարողություն և պատասխանատու մոտեցում աշխատանքային պարտականություններին։
  • Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն, սակայն պարտադիր չէ։

Հավելյալ նշումներ

  • Աշխատավարձ՝ 250.000 դրամ մաքուր (net) + բոնուսներ
  • Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–ուրբաթ 11:00–20:00, շաբաթ՝ 11։00-18։00
  • Աշխատանքի վայրը՝ Քըրք Քըրքորյան 31/21
  • Հեռախոս՝ 041-123-126
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15

Մենք միջազգային առևտրով և թվային ծառայություններով զբաղվող ընկերություն ենք։ Մեր գործունեությունը ներառում է նոր էներգետիկ ավտոմեքենաների, պահեստամասերի, էլեկտրական տրանսպորտային միջոցների և տարբեր ապրանքների ներմուծում ու արտահանում, ինչպես նաև բիզնեսների համար սոցիալական մեդիայի կառավարում, գովազդային ծառայություններ և թվային մարքեթինգի լուծումներ։ Ընկերությունը համագործակցում է միջազգային շուկաների հետ՝ նպաստելով Հայաստանի և արտերկրի միջև բիզնես կապերի զարգացմանը։ Մենք նպատակ ունենք տրամադրել ժամանակակից, արդյունավետ և նորարարական ծառայություններ՝ աջակցելով մեր գործընկերների աճին և ընդլայնմանը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում