Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաճախորդների գործառնական սպասարկման մասնագետ

Մելլաթ Բանկ ՓԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
29.08.2026

Նկարագրություն

«Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում հաճախորդների գործառնական սպասարկման բաժնի մասնագետի հետևյալ նախապայմաններով․

Պարտականություններ

  • Հաճախորդի սպասարկում.
  • Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ.
  • Կանխիկ գումարի ստացում/վճարում.
  • Գործարքների ձևակերպում ծրագրով.

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության ոլորտում.
  • Համակարգչային ծրագրերի իմացություն.
  • Կարգապահ, հաղորդակցվելու զարգացած հմտություն, լարված աշխատանք կատարելու ունակություն, խնդրահարույց հաճախորդների հետ շփվելու և թիմային աշխատանք կատարելու ունակություն.
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,պարսկերենի իմացությունը ցանկալի է.
  • Աշխատանքային փորձը ֆինանսաբանկային համակարգում ցանկալի է.

Աշխատանքային օրեր և ժամեր․

  • Երկուշաբթի-ուրբաթ` 09:00-17:30
Ընկերության մասին
address
Հասցե
Ք. Երևան, Չարենցի 19
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
060388888

“Մելլաթ բանկ” Փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1992թ. մայիսին ՀՀ և ԻԻՀ միջև “Բարեկամության և համագործակցության մասին” համատեղ հայտարարության հիման վրա, ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ “Մելլաթ” պետական բանկի միջև կնքված համաձայնագիր-թույլտվության համաձայն, որպես ԻԻՀ “Մելլաթ” բանկի Երևանյան մասնաճյուղ: Մասնաճյուղը իր գործունեությունը սկսել է 1995թ. համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995թ. հունվարի 10-ին տրված H-OՄ-1/4 արտոնագրի: 02.09.1997թ. Երևանի մասնաճյուղը վերակազմավորվել է դուստր բանկ փակ բաժնետիրական ընկերության՝ իրավաբանական անձի կարգավիճակով, իսկ 27.07.2005թ –ին վերանվանվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն: “Մելլաթ բանկ” ՓԲԸ-ն գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկում թիվ 78 գրանցման համարով: Կանոնադրական կապիտալը կազմում է 32,100,000,000 ՀՀ դրամ, որը ապահովել է ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը: ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը հանդիսանում է բանկի միակ բաժնետեր: Հայաստանի "Մելլաթ բանկ"-ը ոչ միայն հեշտացրել է առևտրային հարաբերությունները, այլ նաև մասնակցել է երկու երկրների մի շարք ծրագրերին, ինչպես նաև ծառայություններ է մատուցում Հայաստանի ներքին շուկային:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում