Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաճախորդների աջակցման մասնագետ

On LTD

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
02.09.2026

Նկարագրություն

PULS-ը կորպորատիվ առողջ ապրելակերպի հարթակ է, որը հնարավորություն է տալիս աշխատակիցներին մեկ բաժանորդագրությամբ օգտվել տարբեր մարզասրահներից, լողավազաններից, յոգայի և պիլատեսի ստուդիաներից, ինչպես նաև այլ սպորտային և առողջարար ծառայություններից՝ մեկ հավելվածի միջոցով։

Մենք համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ՝ նրանց աշխատակիցների համար ապահովելով ժամանակակից և արժեքավոր արտոնությունների համակարգ։

Մենք շարունակ համալրում ենք մեր թիմը և ներկայումս փնտրում ենք եռանդուն, կարեկից և հաղորդակցման բարձր հմտություններ ունեցող Հաճախորդների աջակցման մասնագետ։ Այս հաստիքում դուք կհանդիսանաք մեր օգտատերերի հետ կապի հիմնական կետը՝ ծանոթացնելով մեր ծառայություններին և օգնելով նրանց հարցերի լուծմանը։ Հաստիքը նախատեսում է հերթափոխային գրաֆիկ՝ ճկուն հանգստյան օրերով։

Պարտականություններ

  • Արագ և մասնագիտորեն արձագանքել հաճախորդների հարցերին հեռախոսազանգերով և չաթով։
  • Տրամադրել ճշգրիտ տեղեկություններ ընկերության ծառայությունների, ընթացակարգերի և թարմացումների վերաբերյալ։
  • Լուծել հաճախորդների խնդիրները և բարդ դեպքերը փոխանցել համապատասխան ներքին բաժիններին։
  • Ապահովել հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակ՝ կարեկից, համբերատար և անհատական մոտեցմամբ։
  • Հետևել հաղորդակցման ընթացակարգերին, ուղեցույցներին և քաղաքականություններին՝ բրենդի ոճը պահպանելու համար։
  • Համագործակցել թիմի անդամների և բաժինների հետ՝ ծառայության ընդհանուր որակը բարելավելու նպատակով։

Պահանջներ

  • Բակալավրի աստիճան. կարող են դիմել նաև ճկուն ուսումնական գրաֆիկ ունեցող ուսանողները։
  • Հաճախորդների սպասարկման, զանգերի կենտրոնի կամ աջակցության ոլորտում փորձը պարտադիր է։
  • Հայերենով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ. անգլերենի և/կամ ռուսերենի լավ իմացությունը խիստ նախընտրելի է։
  • Համակարգչային բազային գիտելիքներ և նոր ծրագրային ապահովման, CRM գործիքների արագ յուրացման կարողություն։
  • Բազմաֆունկցիոնալ աշխատանքի հմտություններ՝ մի քանի հարցում կամ չաթ միաժամանակ վարելու ունակությամբ։
  • Հերթափոխային գրաֆիկով (ներառյալ առավոտյան, երեկոյան կամ հանգստյան օրերի) աշխատելու պատրաստակամություն։

Հավելյալ նշումներ

Անձնային հատկանիշներ

  • Համբերատար, դրական և լուծումներ գտնելուն հակված մտածելակերպ։
  • Սթրեսակայունություն և բարդ իրավիճակներում հանգիստ վարվելու կարողություն։
  • Պատասխանատու, թիմային, ճշտապահ և կարգապահ։
  • Արագ սովորող՝ մշտապես կատարելագործվելու մեծ ձգտումով։

Աշխատանքային գրաֆիկ

  • Հերթափոխային (կհամաձայնեցվի թիմի հետ)։
  • Հանգստյան օրերը կհամաձայնեցվեն կանխավ՝ օգնելու ձեզ հավասարակշռել աշխատանքն ու անձնական կյանքը։

Մենք առաջարկում ենք

  • Մրցունակ աշխատավարձ։
  • Մասնագիտական զարգացման հնարավորություններ։
  • Ամբողջությամբ փոխհատուցվող puls փաթեթ մեր բոլոր աշխատակիցների համար։
  • Ընկերական և համագործակցային աշխատանքային մթնոլորտ։
  • Ֆինանսական և իրավական գործառույթներում փորձ ձեռք բերելու հնարավորություն։
  • Կայուն լրիվ դրույքով զբաղվածություն։

PULS is a next-generation corporate wellness platform that gives employees access to multiple gyms, fitness studios, swimming pools, wellness spaces, and sports activities through one membership and one app.

We work with companies that want to provide modern employee benefits and healthier lifestyles for their teams

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե

Ունե՞ք հաճախորդների աջակցման զանգերի կենտրոնի փորձ: *

Այս դաշտը պարտադիր է

Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում