
Գյուղատնտես (վարդերի աճեցման մասնագիտացմամբ)
Պիոն
Քաղաք`
Չարենցավան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին, Փորձառու
Ոլորտ`
Գյուղատնտեսություն, Բնապահպանություն
Նկարագրություն
ՊԻՈՆ ՍՊԸ փնտրում է հմուտ և փորձառու գյուղատնտեսի, որը պատասխանատու կլինի բարձր տեխնոլոգիական ջերմոցում վարդերի աճեցման ամբողջ գործընթացի համար։
Պարտականություններ
- Վարդերի արտադրություն. մշակել և իրականացնել արտադրությունը, ստանալ բարձրակարգ, միջազգային ստանդարտների համապատասխան վարդեր՝ ապահովելով մաքսիմալ բերքատվություն ամբողջ տարվա ընթացքում յուրաքանաչյուր քառակուսի մետրի համար,
- PRIVA համակարգի վերահսկում. վերահսկել ոռոգման, սնուցման և պարարտացման ծրագրերը՝ պահպանելով վարդերի օպտիմալ առողջությունն ու աճը,
- Բույսերի պաշտպանություն. պարբերաբար իրականացնել մոնիտորինգ, վաղ հայտնաբերել խնդիրները և ձեռնարկել ուղղիչ գործողություններ,
- Գործառնական արդյունավետություն. վերլուծել աճեցման գործընթացները և մշակել ռազմավարություն՝ որակի ու ծախսարդյունավետության բարելավման նպատակով,
- Վիճակագրական վերլուծություն. մշակել և կիրառել գործիքներ՝ արտադրական ցուցանիշների մշտադիտարկման և վերլուծության համար,
- Թիմի կառավարում. Կազմակերպել, ուղղորդել և վերահսկել ջերմատան մշակության և փաթեթավորման անձնակազմի ամենօրյա աշխատանքը՝ ապահովելով աշխատանքային կարգապահություն և արդյունավետություն։
Պահանջներ
- Ջերմոցների կառավարման փորձ՝ հատկապես բարձր տեխնոլոգիական միջավայրում,
- Պարարտացման և բույսերի սնուցման տեխնիկայի գործնական կիրառում,
- Վնասատուների և հիվանդությունների ախտորոշման ու բուժման փորձ ջերմատնային պայմաններում,
- Թիմում աշխատելու և առաջնորդելու ունակություն,
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային շփման հմտություններ,
- Ուշադրություն մանրուքներին՝ որակի հսկողության և ճշգրտության ապահովման համար,
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը դիտվում է որպես առավելություն։
Աշխատանքի առավելությունները
- Վերապատրաստումներ Հայաստանում և Նիդերլանդների Թագավորությունում,
- Հնարավոր գործուղումներ,
- Աշխատավարձ համապատասխան փորձին,
- Կարիերայի աճի և մասնագիտական կապերի ստեղծման մեծ հնարավորություն։
Աշխատանքի վայրը՝ գյուղ Ֆանտան, Չարենցավան համայնք։
Ընկերության մասին
Հեռ.
+374 99 300102