
Գույքագրող
ԴՈՄՈՒՍ
Նկարագրություն
«ԴՈՄՈՒՍ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատու Գույքագրողի մեծ թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Կատարել կազմակերպությանը պատկանող պահեստների և խանութների ապրանքանյութական արժեքների գույքագրում,
- Ստուգել ապրանքների քանակական առկայությունը և որակական համապատասխանությունը,
- Կատարել վերլուծություններ, ներկայացնել հաշվետվություններ և ստացված ինֆորմացիան արտացոլել 1C ծրագիր,
- Լրացնել և վարել գույքագրման փաստաթղթերը,
- Հետևել աշխատանքի անվտանգության, ներքին կարգապահական կանոններին, ընթացակարգերին և հրամաններին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տեխնիկական կամ տնտեսագիտական ոլորտներում,
- Աշխատանքային փորձ պահեստային բլոկում, ցանկալի է շինարարական և/կամ արտադրական ոլորտում,
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ՝ Excel-ի բավարար իմացություն, 1C ծրագրի իմացությունը ցանկալի է,
- Վարորդական իրավունք (B),
- Մաթեմատիկական մտածողություն, վերլուծական միտք,
- Մանրուքների հանդեպ ուշադրություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ճշտապահություն և զգոնություն,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա գրաֆիկ (հերթափոխով), ժամեր՝ 9։30-18։30։
Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։
2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:
Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։
Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 7 հիպերմարկետ Երևանում և 5-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: