Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գույքագրման մասնագետ

Eldorado Armenia

Աշխատավայր` Ավան, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Այլ
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
12.12.2025

Նկարագրություն

«ԷԼՄԱՐԿԵՏ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու գույքագրման մասնագետի, ով պատասխանատու կլինի ընկերության պահեստներում և վաճառասրահներում գույքագրման գործընթացների կազմակերպման և վերահսկման համար։ Աշխատանքը իրականացվելու է ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի տարածքում։

Պարտականություններ

  • Իրականացնել ընկերության նյութական արժեքների (ապրանք, սարքավորում, գույք և այլն) գույքագրում,
  • Համեմատել փաստացի առկայությունը հաշվապահական տվյալների հետ,
  • Արձանագրել տարբերությունները (պակասորդ, ավելցուկ) և կազմել համապատասխան արձանագրություններ,
  • Աշխատել նյութապես պատասխանատու անձանց հետ՝ ապահովելով ճշգրիտ և թափանցիկ հաշվառում,
  • Պատրաստել գույքագրման հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարությանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման, ֆինանսների կամ բիզնես կառավարման ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ գույքագրման, պահեստային հաշվառման կամ հարակից ոլորտում,
  • MS Office (հատկապես Excel) ծրագրերի լավ իմացություն,
  • Հաշվետվությունների կազմման և ներկայացնման հմտություններ,
  • Ճշտապահություն, պատասխանատվություն և անկողմնակալություն,
  • Թիմային աշխատանքի հմտություն և մանրամասնությունների նկատմամբ ուշադրություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատավայր՝ Ավան, Աճառյան 33/4,
  • Աշխատանքյաին օրեր՝ 5-օրյա (հանգստյան օրերը շարժական),
  • Վարորդական վկարականի և սեփական մեքենայի առկայությունը ցանկալի է։
Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Աճառյան 33/4
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
041108890

Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:

Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։

Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։

Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`

  • ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
  • ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
  • ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
  • ք. Չարենցավան` Քոչարի 16/3
  • ք. Էջմիածին, Թումանյան 0/10
  • ք. Արմավիր, Շահումյան 50/2
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում