Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գույքագրման մասնագետ

Ucom

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մենք փնտրում ենք Գույքագրման մասնագետ, ով պատասխանատու է լինելու կազմակերպության նյութական տեղաշարժի ապահովման և գույքագրման համար։

Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։

Պարտականություններ

  • Ապահովել գույքագրման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ գործիքների/միջոցների առկայությունը, իրականացնել պլանային և ընթացիկ գույքարում, գույքի պիտակավորում,
  • Ամփոփել գույքագրման արդյունքները, պատրաստել և Ընկերության շահագրգիռ ստորաբաժանումներին տրամադրել գույքագրման արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ,
  • Կազմակերպել գույքագրման արդյունքում ի հայտ եկած անհրաժեշտ ծախսագրումների գործընթացը,
  • Կազմակերպել Ընկերության գույքի և տեխնիկայի տիրապետման, տնօրինման և պատասխանատվության բաշխման գործընթացները,
  • Կազմակերպել և վերահսկել գույքի և տեխնիկայի ներքին տեղաշարժը, կատարել համապատասխան ծրագրային ձևակերպումներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, պահեստին առնչվող սկզբունքների իմացություն,
  • Հայերենի և օտար լեզվի (ռուսերեն) իմացություն,
  • MS Office (Outlook, Word, Excel) ծրագրերի իմացություն,
  • Ուշադրություն և հետևողականություն,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն։

Հավելյալ նշումներ

Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։

Դիմելու համար պարզապես սեղմի՛ր Apply now/Դիմել հիմա կոճակը։

Ընկերության մասին
address
Հասցե
Davit Anhaght 8/4
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
011400400

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։

Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում