Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գույքագրման մասնագետ

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
02.10.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու գույքագրման մասնագետի։

Պարտականություններ

  • Ընկերության տարբեր ստորաբաժանումներում անցկացնել գույքագրումներ։
  • Ներկայացնել հաշվետվություններ։

Պահանջներ

  • Բարձրագուն կրթություն,
  • Աշխատանքային փորձ նշված բնագավառում,
  • Արագաշարժություն և պատասխանատվություն,
  • 1C ծրագրի տիրապետում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-18։00։

Աշխատանքի վայրը՝ ք․Երևան, Շիրակի 43։

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Ջրարբի
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
060508888

«Արաքս» թռչնաֆաբրիկան հիմնադրվել է 1997 թ.-ին «Ջրառատ» թռչնաֆաբրիկայի հիման վրա, որը խորհրդային միության տարիներին եղել է Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկան: Խորհրդային միության փլուզումից հետո, «Ջրառատ» թռչնաֆաբրիկան վերագործարկվեց 2001թ-ին, այն բանից հետո, երբ ներգրավվեց «X-Group» (www.xgroup.am) կոնցեռնում: Հսկայական աշխատանք է տարվել արտադրական ծավալները վերականգնելու համար, ինչպես նաև հետազոտական աշխատանքներ են կատարվել նոր Հայաստանում նոր մայրական հոտի Cobb-ի աճեցման համար: Մեծ ներդրումների շնորհիվ, արդեն 2002թ-ին ֆաբրիկան արտադրում և իրացնում էր 1600 տոննա հավի միս և մսամթերք: Արտադրական հզորությունը թույլ է տալիս թռչնաֆաբրիկային իրականացնել ամբողջ գործընթացը` սկսած մայրական հոտի մեկ օրական ճտի աճեցումից մինչև բրոյլերի մորթը և վաճառքը, ինչպես նաև ձվի արտադրությունը: Բրոյլերի մայրական թռչունը պահվում է գերմանական սարքավորումներով հագեցած թռչնանոցներում` բրոյլերի թռչուններից առանձին: Ֆաբրիկայում գործում է վերջերս ձեռք բերված հոլանդական ինկուբատորային գերհագեցած սարքավորումը: Թռչնաֆաբրիկայում բրոյլեր թռչունների մորթը իրականացվում է գերմանական հոսքագծի շնորհիվ` 3500գլուխ/ժամում արտադրողականությամբ: Ունի նաև սառանարանային տնտեսություն: Այսօր թռչնաֆաբրիկան արտադրում և իրացնում է Հայաստանի շուկայի մոտ 35-40%-ը : Շատ կարճ ժամանակահատվածում այդպիսի արդյունքի հնարավոր է եղել հասնել շնորհիվ հմուտ և արդյունավետ աշխատանքների ` արտադրության տարբեր ոլորտներում` կադրային քաղաքականություն, մարքեթինգ, որակյալ կերակրում, անասնաբուժական միջոցառումների ընդհանուր կոմպլեքս, նոր տեխնոլոգիաների ներդրում թռչնաբուծության բնագավառում: Պատահական չէ, որ 2003 թ-ին Մոսկվայում անցկացվող երկրորդ միջազգային թռչնաբուծության և թռչնի վերամշակման ցուցահանդեսում «Արաքս» թռչնաֆաբրիկան արժանացել է «Куриный Король» պատվավոր կոչմանը և ստացել հուշամեդալը: Այսօր «Արաքս» թռչնաֆաբրիկան բացի հավի մսից արտադրում է սեղանի հավի ձու և հանդիսանում է միջազգային IEC/International Egg Comission/ անդամ, ինչպես նաև հավի մսից կիսաֆաբրիկատներ, որոնք արտադրվում են ավստրիական և գե

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում