Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրասենյակի տեխնիկական սպասարկման մասնագետ

Optimax Dev

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
18.07.2026

Optimax Dev-ը միջազգային պրոդուկտ ընկերություն է։ Մենք ստեղծում ենք նորարարական լուծումներ օպտիկայի ոլորտում։ Հաճախորդամետությունը հիմք ունենալով՝ մեր հիմնական նպատակը տեխնոլոգիաների միջոցով ակնոց գնելը հասանելի դարձնելն է բոլորի համար։

Փնտրում ենք պատասխանատու և նախաձեռնող տեխնիկական սպասարկման մասնագետ, ով կիրականացնի տեխնիկական և կենցաղային բնույթի աշխատանքներ։

Պարտականություններ

  • Իրականացնել գրասենյակի տարածքի, գույքի և սարքավորումների ընթացիկ սպասարկում. նկատել ոչ սարքին բաները և վերացնել անսարքությունները։
  • Անմիջական ղեկավարին տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք պահանջում են կոնկրետ մասնագետի միջամտում։
  • Կատարել մանր վերանորոգման աշխատանքներ (կահույքի, դռների, կողպեքների վերանորոգում, լուսավորության լամպերի, կոնդիցիոների ֆիլտրերի փոխարինում և այլն)։
  • Հետևել ինժեներական համակարգերի պատշաճ աշխատանքին (էլեկտրական, ջրամատակարարման, ջրահեռացման, և այլն)։
  • Կապի մեջ լինել առաքիչների հետ, դիմավորել և ճանապարհել նրանց, անհրաժեշտության դեպքում առաքումը հասցնել գրասենյակ (ջուր, սնունդ, կենցաղային իրեր)։
  • Հետևել գույքի, և այլ ապրանքների քանակին, ժամանակ առ ժամանակ անմիջական ղեկավարին տեղեկացնել մնացորդի մասին։
  • Խնամել գրասենյակային բույսերը (հետևել առողջությանը, ջրել ըստ գրաֆիկի, ժամանակ առ ժամանակ տեղափոխել արևի տակ)։
  • Աջակցել գրասենյակային միջոցառումների կազմակերպման և լոգիստիկ հարցերում։

Պահանջներ

  • Պատասխանատվության զգացում, ինքնուրույն խնդիրներին արագ արձագանքելու կարողություն։
  • Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն։
  • Նմանատիպ, կամ էլեկտրականության հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Ճկունություն, նախաձեռնողականություն, և նոր բաներ սովորելու պատրաստակամություն։
  • Ռուսերենի իմացություն։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում