Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրասենյակի սպասարկման և շինարարական աշխատանքների համակարգող

Ucom

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
12.06.2025

Նկարագրություն

Մենք փնտրում ենք Գրասենյակի սպասարկման և շինարարական աշխատանքների համակարգող, որը կկազմակերպի և կհամակարգի ընկերության սպասարկման կենտրոններում վերանորոգման և շինարարական աշխատանքները՝ ապահովելով դրանց համապատասխանությունը սահմանված չափանիշներին։

Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ:

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել Ընկերության սպասարկման կենտրոններում ընթացիկ և կապիտալ վերանորոգման աշխատանքները՝ ապահովելով դրանց համապատասխանությունը տեխնիկական չափորոշիչներին և որակի ստանդարտներին,
  • Համակարգել բաժնի շինարարների աշխատանքը՝ կատարելով աշխատանքների ծավալի գնահատում, նյութերի պահանջարկի հաշվարկ և կատարած աշխատանքի որակի վերահսկում,
  • Վերանորոգման և շինարարական աշխատանքների համար ներգրավել մատակարար ընկերություններ, վերահսկել նրանց կողմից մատուցվող ծառայությունները,
  • Վերլուծել առաջիկա շինարարական նախագծերի տեխնիկական բնութագրերը, կազմել ծավալաթերթեր և մասնակցել գնման գործընթացներին,
  • ՀԾ ծրագրում վարել գնման պատվերների, պահանջագրերի, պայմանագրերի հայտերի և շահագործման ակտերի գործընթացը,
  • Կազմակերպել սարքավորումների, տեխնիկայի և նյութերի ներքին բեռնափոխադրումներ, ինչպես նաև գրասենյակային տեխնիկայի և հարմարանքների նորոգում ու սպասարկում,
  • Ներկայացնել բաժնի նյութածախսի ամսական հաշվետվություններ և աջակցել ընթացիկ նախագծերի րիականացմանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է կառավարման կամ ճարտարապետության ոլորտում),
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վարչական կամ տնտեսական ոլորտում,
  • ՀԾ ծրագրի իմացություն,
  • Թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու ունակություն,
  • Վերլուծական մտածողություն, կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։

Հավելյալ նշումներ

Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։

Դիմելու համար պարզապես սեղմի՛ր Apply now/Դիմել հիմա կոճակը։

Ընկերության մասին
address
Հասցե
Davit Anhaght 8/4
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
011400400

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։

Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում